«Սիրիական ժողովրդավարական ուժերը» մտել են Ռաքքա
Քաղաքականություն
06.06.2017 | 17:04«Սիրիական ժողովրդավարական ուժեր» ընդդիմադիր դաշինքը մտել է «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման մայրաքաղաք՝ Ռաքքա․ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով France Press-ը։
«Մեր զորքերը արևելքից մտել են Մեհլեբ թաղամաս»,- ասել է հրամանատարը։
Նշենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչ պաշտոնական մայրաքաղաքը՝ Ռաքան, նրանց կողմից վերահսկվում է 2013 թվականից։