Ի՞նչ կլինի, եթե այդ հատվածում վթար լինի․ մեր քաղաքացուն ձերբակալելու են, գերի՞ դարձնեն․ Թաթոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Շատ վիրավորական և բացահայտ մանիպուլյատիվ էր Ձեր ելույթը»,- դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանին, այս մասին ԱԺ-ում ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկման ժամանակ նշեց Արման Թաթոյանը՝ հավելելով, որ պատգամավորը փորձել է նսեմացնել ՄԻՊ աշխատանքը:

«ՄԻՊ կաշկանդվածության սահմանները թույլ չեն տալիս, որ գնահատականներ տամ: Մենք ամեն օր կապի մեջ ենք մեր գործընկերների հետ։ Տիկի՛ն Կարապետյան, ես միամիտ չեմ, ես աշխատել եմ Կառավարությունում, միջազգային կառույցներում, ՀՀ ՄԻՊ-ն եմ։ Ես բացահայտ հասկանում եմ՝ ինչ է կատարվում, տիկի՛ն Կարապետյան։ Ես որևէ քայլ չեմ կատարում, որը կհակասի մերերկրի արտաքին քաղքակնությանը: Ես ձեզ ասում եմ՝ ադրբեջանցիները սպառնում են, կադաստրային փաստաթղթեր ունեցող մեր բնակիչները զրկվել են իրենց հողատարածքներից, դուք ինձ ասում եք՝ թե ես ամսի 15-ին ասել եմ սահմանազատում, ամսի 17-ին էլ՝ սահմանագծում։ Բա դա եղա՞վ։

Մի հատ գնանք իրար հետ նայենք, էլի, թե սահմանին ինչ է կատարվում։ Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ կամ Կապանից Ճակատեն հատվածը։ Հարց տվե՞լ եք, թե ինչ տեղի կունենա, եթե ավտովթար լինի հայկական և ռուսական մեքենաների միջև։ Մերոնք նույնիսկ խորհուրդ են տալիս, թե կամաց երթևեկեք, թե չէ ադրբեջանցիները կմտածեն սադրանք է… Հիմա ինձ ասում եք՝ ձայն մի՛ հանիր»,- ներկայացրեց պաշտպանը։

Նա հարց հնչեցրեց, եթե օրինակ՝ Գորիսից Շուռնուխ ճանապարհին վթար եղավ, ՀՀ քաղաքացուն ադրբեջանցիները բերմա՞ն են ենթարկելու, Ադրբեջանի քննչական մարմիննե՞րը պետք է հարցաքննեն։ «Ես մեր արդարադատության նախարարություն նամակ եմ ուղարկել, հարցրել՝ թե ի՞նչ է լինելու նման դեպքերում, բայց այդ մարդիկ էլ չգիտեն՝ ինչ ասեն։ Իսկ նման միջադեպ ամեն օր կարող է տեղի ունենալ… Դուք ձեզ հարց տվե՞լ եք, որ նման դեպք տեղի ունենա, ո՞նց եք գնալու ՀՀ քաղաքացու իրավունքները պաշտպանեք: ԿԿարողանա՞ք պաշտպանել: Տանելու են ձերբակալեն, գերի դարձնե՞ն, ի՞նչ է լինելու. սա կարևորագույն հարց է»,- ասաց պաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։