Հայ գրողները ներկայացված են Եվրոպական միության գրական մրցանակի

Լուրեր

16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեռևս 2018 թվականին Հայաստանը՝ ՀՀ մշակույթի նախարարության համակարգմամբ (այժմ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն), պաշտոնապես միացել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Այն Եվրոպական հանձնաժողովի կողմից իրագործվող մշակույթի ֆինանսավորման ամենամեծ նախագիծն է, որը ֆինանսավորում է նաև 2009 թվականին մեկնարկած Եվրոպական միության գրական մրցանակը (EUPL): Նախաձեռնությունն ամբողջ Եվրոպայում հանրահռչակում է ճանաչման ուղին բռնած արձակագիրներին։ Մրցանակը յուրաքանչյուր երկրից շնորհվում է ամեն տարի ընտրված մեկական հեղինակի։ 2021 թ․-ին այդ երկրները 14-ն են, իսկ Հայաստանը մասնակցում է առաջին անգամ։

Մայիսի 7-ին՝ ժամը 19:00-ին, «ԱրտԲրիջ» գրախանութ-սրճարանում տեղի կունենա հանդիպում Եվրոպական միության գրական մրցանակի թեկնածու հայ հեղինակների, նրանց հրատարակիչների և մրցույթի հայաստանյան հանձնաժողովի հետ։ Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու եվրոպական այդ հեղինակավոր մրցանակին հավակնող գրական ստեղծագործություններին՝ անմիջապես հեղինակների ներկայացմամբ, ինչպես նաև տեղում ձեռք բերել գրքերը՝ հատուկ զեղչով։
Հայաստանը ներկայացնող 5 ստեղծագործություններն են՝ Արամ Ավետիսի «Երբ առնետները կարդալ գիտեին», Հովիկ Աֆյանի «Կարմիր», Արամ Պաչյանի «PF», Անուշ Սարգսյանի «Անոն», Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի»: Նշենք, որ հաղթողների անունները կհայտարարվեն մայիսի 18-ին՝ առցանց միջոցառման ընթացքում, իսկ հանդիսավոր մրցանակաբաշխությունը տեղի կունենա ավելի ուշ։
Թեկնածու գրքերն ու հաղթողին որոշում են ազգային հանձնաժողովները, որոնք ընտրվում են Եվրոպական միության գրական մրցանակի նախաձեռնող կոնսորցիումի կողմից։ Կոնսորցիումի երեք անդամ կազմակերպություններից յուրաքանչյուրն առաջադրում է ազգային հանձնաժողովի իր թեկնածուին, օրինակ՝ Եվրոպայի գրողների խորհուրդը, որպես կանոն, առաջադրում է գրողի, Եվրոպայի հրատարակիչների միությունը՝ հրատարակչի, իսկ Եվրոպայի գրավաճառների միությունը՝ գրավաճառի։ Այդ սկզբունքով է ձևավորվել նաև Հայաստանի ազգային հանձնաժողովը, որն այս տարի նախագահում է արձակագիր Արմեն Օհանյանը։ Հանձնաժողովի մյուս անդամներն են գրական գործակալ Արևիկ Աշխարոյանը, հրատարակիչ Մկրտիչ Մաթևոսյանը, գրավաճառ Շաքե Հավանը, գրական թարգմանիչ Անահիտ Ավետիսյանը։

Մրցույթին կարող են մասնակցել վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում տպագրված արձակ գործեր՝ պատմվածքների ժողովածու, վեպ, եթե համապատասխանում են սահմանված բոլոր չափորոշիչներին։ Մրցանակի թեկնածու կարող է լինել հեղինակի առնվազն երկրորդ, առավելագույնը՝ չորրորդ գիրքը։ Կան նաև ժանրային և այլ բնույթի սահմանափակումներ: Եվրոպական միության գրական մրցանակի արժանացող հեղինակը կստանա դրամական պարգև և միջազգային հանրահռչակման հնարավորություններ: