Ղազանչեցոցը առանձին նշանակություն էլ ունի, գմբեթը տեսանելի էր ամեն կողմից․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Մայիսի 3-ից համացանցում տարածվող լուսանկարներում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին առանց գմբեթի է: Սա Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից պաշմամշակութային կոթողների ոչնչացման և ձևախեղման հստակ ապացույցն է:

Եկեղեցու գմբեթի ապամոնտաժմանն արձագանքել են Հայաստանի ԱԳՆ-ն, Արցախի մարդու իրավունքների պաշտպանը և Հայ առաքելական եկեղեցին:

Հայկական կողմը մատնանշել է, որ Ադրբեջանը սկսել է եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխման աշխատանքներ կատարել մինչև ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների գնահատման առաքելության կողմից աշխատանքների սկսումը։

Ադրբեջանը նաև դիտավորյալ արգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը դեպի վտանգված հայկական մշակութային ժառանգության վայրեր:

«Կանխատեսելի էր, որ պատերազմում մեր կրած պարտությունից հետո Ադրբեջանը ամեն ինչ պետք է աներ հայկական հետքը ջնջելու համար այդ տարածքներից՝ փորձելով ցույց տալ, որ այդ տարածքները «պատմականորեն պատկանում են Ադրբեջանին»: Տարբեր նամակներ ենք ուղղել միջազգային հանրությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Հռոմի Պապին՝ փորձելով կանխարգելել դա»,- «Մշակութային ձևախեղում. ի՞նչ է անում Ադրբեջանը Արցախի օկուպացված տարածքներում» թեմայով առցանց քննարկման ժամանակ այս մասին նշեց Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:

«Ղազանչեցոցը առանձին նշանակություն ունի, նրա գմբեթը ամեն կողմից երևում է, Ստեփանակերտի կողմից տեսանելի էր, և դա Շուշին օր առաջ վերադարձնելու հույս կարթնացներ, և Ղազանչեցոցի գմբեթը ապամոնտաժելով՝ նրանք փորձում են նաև քաղաքական հարցեր լուծել:

Այս օրերին ԱԺ պատգամավորները տարբեր միջազգային կազմակերպությունների են դիմել՝ տեղեկացնելով Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին»,- նշեց Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: