Քոլեջների և ուսումնարանների տնօրենների ընտրության կարգի փոփոխություն. ԿԳՄՍՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել

Լուրեր

18.01.2026 | 21:30
Վահագն Խաչատուրյանն այցելել է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի
18.01.2026 | 21:21
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին
18.01.2026 | 20:50
Սիրիայի բանակը անցել է Եփրատը և հարձակվել քրդերի դիրքերի վրա
18.01.2026 | 19:11
Խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնում են
18.01.2026 | 18:39
Մակրոնը կոչ է արել ԵՄ-ին պատասխանել ԱՄՆ-ին «առևտրային բազուկայով»
18.01.2026 | 17:17
Bild. Գերմանացի զինվորականները վաղաժամ և «առանց բացատրությունների» լքել են Գրենլանդիան
18.01.2026 | 16:33
Մենք վստահ քայլերով շարժվում ենք միջազգային մեծ մրցաշարեր հյուրընկալելու ուղղությամբ․ ՀՖՖ նախագահի ուղերձը
18.01.2026 | 15:52
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Գյումրիում
18.01.2026 | 15:30
Իլոն Մասկը հայց է ներկայացրել OpenAI-ի և Microsoft-ի դեմ՝ պահանջելով մինչև 134 միլիարդ դոլարի փոխհատուցում
18.01.2026 | 15:00
WP․ Պենտագոնը պատրաստվում է դեսանտայիններին ուղարկել Մինեսոտա
18.01.2026 | 14:06
Թրամփը ցանկանում է մեկ միլիարդ դոլար երկրներից՝ իր ստեղծած Խաղաղության խորհրդում մշտական անդամակցության համար
18.01.2026 | 13:48
Օդի ջերմաստիճանը հունվարի 20-22-ին կնվազի 7-10 աստիճանով
18.01.2026 | 13:25
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար
18.01.2026 | 13:09
Նույն ընտանիքից զորակոչվեցին երկու ժամկետային զինծառայող՝ իգական և արական սեռի
18.01.2026 | 12:49
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը 80 տարեկան է
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում փոփոխություն կատարելու մասին նախագիծ: Առաջարկվում են մի շարք էական խմբագրումներ` սկսած թափուր տեղի համալրման ժամկետներից մինչև տնօրենի ընտրության կազմակերպման և հաղթող ճանաչելու գործընթացները:

Նախագծով սահմանվել է նոր մոտեցում, որով նախատեսվում է, որ մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվում այն հավակնորդը, ով հավաքել է խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության կողմ ձայներ: Գործող կարգով սահմանված է, որ մրցույթում հաղթող է ճանաչվում այն հավակնորդը, որը ստացել է քվեարկությանը մասնակցած խորհրդի անդամների կեսից ավելի կողմ ձայներ: Ըստ այդմ` խորհուրդը կարող էր ընտրել մեկից ավելի հավակնորդների, և այդ դեպքում լիազոր մարմնի ղեկավարը հաղթած հավակնորդներից մեկի հետ սահմանված կարգով կնքում էր պայմանագիր: Նոր փոփոխությամբ խորհրդի կողմից կընտրվի մեկ թեկնածու, կամ հաղթող չի ճանաչվի, և կհայտարարվի նոր մրցույթ:

Տնօրենի թափուր տեղի համալրման նոր ժամկետներ

Առաջարկվող նոր կարգավորմամբ քոլեջի և ուսումնարանի տնօրենի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց առնվազն երեք ամիս առաջ հրապարակվում է հաստատության տնօրենի մրցույթի վերաբերյալ հայտարարությունը:

Այլ հանգամանքներով պայմանավորված՝ տնօրենի թափուր տեղ առաջանալու դեպքում մրցույթը հայտարարվում է երեք ամսվա ընթացքում: Այս դեպքում տվյալ հաստատության տնօրենի տեղակալը կարող է նշանակվել տնօրենի պարտականությունները կատարող: Կարող է նշանակվել նաև տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, եթե նշանակվող անձն ունի հավաստագիր:

Ներկայում գործող կարգով ժամկետներ սահմանված չեն. տնօրենի թափուր տեղի համալրման մրցույթը հայտարարվում է միայն տնօրենի պաշտոնը թափուր դառնալուց հետո: Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռի մինչև թափուր տեղ առաջանալն ընտրել նոր տնօրեն և խուսափել ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու գործելաոճից:

Մեկ այլ փոփոխությամբ հավակնորդների գործերի ընդունման համար ժամկետ է սահմանվել 15 աշխատանքային օր` նախկին 30 օրվա փոխարեն: Այդ ժամկետը կարող է երկարացվել ևս 15 աշխատանքային օր, եթե հայտարարված ժամկետում հայտեր չեն ներկայացվում: Երկարաձգված ժամանակահատվածում դիմող չլինելու դեպքում հայտարարվում է նոր մրցույթ` առավելագույնը մեկ ամսվա ընթացքում:

Նախագծով սահմանվել է հայտարարության ձև, որում հստակ նշվում են տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար պարտադիր պահանջները և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որոնք հավակնորդը պետք է ներկայացնի լիազոր մարմին:

 

Առաջարկվող հիմնական փոփոխությամբ հավակնորդը փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև հնարավորություն է ընձեռված պակաս փաստաթղթերը համալրել մինչև հայտարարությամբ նախանշված ընդունման վերջին օրը: Մրցույթն անցկացվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո` յոթերորդ աշխատանքային օրը:

 

Լրագրողի և դիտորդի ներկայությունը

Նոր նախագծով սահմանվել է զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների մասնակցությունը: Մրցույթի հայտարարությունը հրապարակվելու օրվանից մինչև փաստաթղթերի ընդունման վերջին օրը հասարակական կազմակերպությունները կամ զանգվածային լրատվության միջոցներն իրենց ներկայացուցիչներին որպես դիտորդ գրանցելու համար կարող են պաշտոնապես դիմել լիազոր մարմնին՝ նշելով հասարակական կազմակերպությունը ներկայացնող անձի կամ լուսաբանող լրագրողի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև կցելով կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը, վերջին երեք տարվա գործունեության հակիրճ նկարագրությունը:

 

Գրանցված դիտորդները պարտավոր են մրցույթն սկսվելուց առնվազն 20 րոպե առաջ ներկայանալ մրցույթի անցկացման վայր՝ խորհրդի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և լիազոր մարմնի թույլտվությունը:

Դիտորդը խորհրդի աշխատանքներին հետևելիս պարտավոր է պահպանել չեզոքություն, չմիջամտել ու չխոչընդոտել խորհրդի աշխատանքներին, մրցույթի անցկացման վայրում զբաղեցնել դիտորդի համար նախատեսված տեղը՝ պահպանելով լռություն:

Մրցույթի նախապատրաստական աշխատանքները կազմակերպում է լիազոր մարմնի` նախարարության անձնակազմի կառավարման ստորաբաժանումը:

Մրցույթի հայտարարությունը հրապարակվում է լիազոր մարմնի` ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում, հաստատության կայքում (առկայության դեպքում), կարող է հրապարակվել նաև առցանց հարթակներում:

Տնօրենի մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են ՀՀ քաղաքացիությունը և հավաստագրի առկայությունը:
Պահանջվող փաստաթղթեր`

• դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով,
• անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
• հավաստագրի պատճենը,
• տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիր (նախագծում սահմանվել են այն բաղադրիչները և պարտադիր քայլերը, որոնք պետք է առկա լինեն ծրագրում),
• հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում),
• ինքնակենսագրություն:

Կառավարման խորհուրդը և տնօրենի ընտրությունը

Նախագծով սահմանվել է, որ տնօրենի մրցույթի հայտարարումից հետո խորհրդի անդամների փոփոխություն չի կատարվելու: Գործող կարգով այս սահմանափակումը չկա:

Հստակեցվել են խորհրդի լիազորությունները մրցույթի անցկացման աշխատանքների կազմակերպման հարցում: Տվյալ հաստատության խորհրդի նախագահը մրցույթից մեկ շաբաթ առաջ անձնակազմի կառավարման ստորաբաժանումից հանձնման-ընդունման ակտով ընդունում է մրցույթին մասնակցելու համար դիմած հավակնորդների ցուցակը և փաստաթղթերի փաթեթը: Առավելագույնը երկու օրվա ընթացքում նա հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագիրը (թղթային կամ էլեկտրոնային եղանակով) տրամադրում է խորհրդի անդամներին:

Եթե տվյալ հաստատության կառավարման խորհրդի անդամը ցանկություն ունի մասնակցել հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթին, ապա մինչև մրցույթի ավարտը խորհրդում նրա լիազորությունը կասեցվում է: Խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:

Եթե սահմանված ժամկետում հավակնորդներից ոչ ոք չի ներկայացել, ապա խորհուրդն ընդունում է մրցույթը չկայացած համարելու մասին որոշում, որն ուղարկվում է լիազոր մարմնի ղեկավարին: Սահմանված ժամկետում հայտարարվում է նոր մրցույթ:

Խորհրդի որոշմամբ մրցույթը հետաձգվում է մեկ անգամ և ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրով, եթե խորհրդի նիստն իրավազոր չէ, լիազոր մարմնի ներկայացուցիչը չի ներկայացել մրցույթին:
Նախագծի վերաբերյալ շահագրգիռ անձինք և կազմակերպություններն իրենց դիտողություններն ու առաջարկները կարող են ներկայացնել մինչև 2021 թվականի մայիսի 21-ը: