Միջազգային կառույցներն առաջարկեցին՝ ես, Ադրբեջանի ՄԻՊ-ը կոչ անենք դադարեցնել պատերազմը․արձագանք չկար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ես անկախ պաշտոնատար անձ եմ, բարձր միջազգային ճանաչված կարգավիճակով, իսկ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարն ունի «B» կարգավիճակ, միջազգային հանրությունը նրան չի ընդունում որպես անկախ մարմին: Այս մաին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Բացի դրանից՝ նրանք միջազգային կառույցներին զեկույցներ են ներկայացնում, որ այցելել են մեր գերիներին, և ամեն ինչ հիանալի է:

Ես արձագանքեցի Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարին՝ նշեցի, որ պատրաստ եմ հանդիպելու նրա հետ: Ես էլի պատրաստ եմ, ոչ մեկի հետ աշխատելու կոմպլեքս չունեմ: Բայց նա միանգամից հայտարարեց, որ «ՀՀ ՄԻՊ-ը էժանագին շոու է կազմակերպել, եթե ուզում է ինձ հետ հանդպել, թող իր իշխանություններին համոզի՝ դեօկուպացնեն Արցախը, հետո նոր կմտածեմ հանդիպման մասին»: Չհասկացա, ես էլ ամբողջ գիշեր չէի քնում, երազում էի՝ ոնց հանդիպեմ իրե՞ն: Ես միջազգային կառույցներին հենց այսպես էլ ասել եմ, և հայտարարություն եմ տարածել վիրավորանքների մասին, և միջազգային հանրության կողմից շատ վատ են ընդունվել այդ վիրավորանքները:

Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին, մի քանի անգամ բարձրաստիճան միջազգային կառույցներն ինձ հետ կապվել են և ասել՝ եթե համաձայն եք, Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ էլ խոսենք, դուք երկուսով կոչ արեք ձեր երկրներին՝ դադարեցնել ռազմական գործողությունները: Նախ՝ ես վերապահում ունեի, որ Ադրբեջանն է սանձազերծել և իրենք են առաջ տանում, բայց որպես ՄԻՊ, պատրաստակամություն հայտնեցի դիմել մեր կառավարությանը: Ոչ մի արձագանք հետադարձով չի եղել»,- նշեց Թաթոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: