Ալիևի ռեժիմի քննադատ ադրբեջանցի ակտիվիստին մահացած են գտել Ստամբուլում

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ադրբեջանցի երիտասարդ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Բայրամ Մամեդովին, որը հայտնի է Հեյդար Ալիևի արձանին քաղաքական կարգախոսներ գրելու դեպքով, Ստամբուլում մահացած են գտել։ Այս մասին սոցցանցերում հայտնել են ակտիվիստի մտերիմները։

Նրանցից Էլգիh Ղահրամանը «Թուրան»-ին պատմել է, որ երկու օր Բայրամից լուր չի ունեցել, մայիսի 4-ին էլ ոստիկանությունից իրեն հաղորդել են, որ երկու առաջ մարմինը գտել են ծովում։ Ոստիկանությունը դեռ չի հաղորդում մահվան պատճառները, սակայն մի շարք վարկածներ է դիտարկում՝ ինքնասպանություն, դժբախտ պատահար, սպանություն։

«Ընկերները փորձում են հասկանալ՝ ինչ է պատահել։ Հուսով ենք՝ քննությունը կպարզի»,- ասել է մյուս ընկերը՝ Ուլվի Հասանլին։
Նշենք, որ Բայրամ Մամեդովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի ակտիվ քննադատներից է։ Նա Ադրբեջանում առավել հայտնի դարձավ 2016 թվականին, երբ ձերբակալվեց Գիաս Իբրահիմովի հետ միասին։ Նրանք քաղաքական տարբեր կարգախոսներ՝ «Շնորհավոր ստրուկների տոնը», «Fuck the system» էին գրել Հեյդար Ալիևի հուշարձանի վրա՝ նախկին նախագահի ծննդյան օրվա նախօրեին։ Ավելի ուշ դատարանը երկու ակտիվիստներին էլ 10 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ թմրանյութերի վաճառքի մեղադրանքով։ Բայրամ Մամեդովին ու Գիաս Իբրահիմովին ներում էր շնորհվել 2019 թվականին։

Մի քանի ամիս առաջ Բայրամ Մամեդովը Թուրքիա էր մեկնել, իսկ մի քանի օրից պատրաստվում էր Բաքու վերադառնալ։ Նրա ընկերները չեն հավատում ակտիվորեն տարածվող ինքնասպանության վարկածին։

«Վերջերս Ստամբուլում Բայրամին հյուր էի գնացել։ Երկար զրուցեցինք։ Նա Եվրոպայում կրթական ծրագիր էր շահել, Ստամբուլում այդ ծրագրին էր պատրաստվում։ Զբաղվածության պատճառով նույնիսկ փակել էր սոցցանցերի իր էջերը։ Մեծ պլաններ ուներ հայրենիքի վերաբերյալ։ Կատարվածի մանրամասները դեռևս անհայտ են, սակայն իշխանամետ կայքերն արդեն գրում են ինքնասպանության մասին։ Չգիտեմ ինչու՝ ուզում են այդպիսի պատկեր ստեղծել, սակայն հետաքննությունը դեռ չի էլ սկսվել։ Հայտնի չէ, թե ինչպես է Բայրամն ափին հայտնվել մի ժամանակահատվածում, երբ Թուրքիայում չի կարելի փողոց դուրս գալ։ Այդ ափին, որտեղ ամեն ինչ տեղի է ունեցել, սովորաբար հարյուրավոր ոստիկաններ են հերթապահում։ Ինչպե՞ս է ստացվել, որ նրանք չեն կանգնեցրել Բայրամին, չէ՞ որ փողոց դուրս գալն արգելված է։ Կատարվածի ոչ մի վկա չկա։ Ի՞նչ նպատակ են հետապնդում նրանք, ովքեր տարածում են ինքնասպանության վարկածը»,- ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Գերմանիայում բնակվող ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին։

Էմմա Չոբանյան