Բաքուն հսկայական եկամուտներ է կորցնում․ դադարեցվել է Թուրքիա գազի մատակարարումը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ադրբեջանից Թուրքիա գազի արտահանման պայմանագրի ժամկետը լրացել է ու գազի մատակարարումը դադարեցվել՝ Բաքվին թողնելով առանց խոշոր եկամտի, որը ստանում էր իր ամենամեծ գազի սպառողից։ Չնայած երկու երկրների քաղաքական ջերմ կապերին, Անկարան չի շտապում երկարաձգել պայմանագիրը ՝ համարելով, որ ունի գերիշխող դիրք. գրում է Eurasianet-ը:

BP- ն, որը ղեկավարում է Ադրբեջանի «Շահ Դենիզ» գազի հանքավայրը շահագործող կոնսորցիումը, որտեղից գազը արտադրվում և վաճառվում է Թուրքիային, Eurasianet- ին հայտնել է, որ պայմանագրի ժամկետի ավարտից հետո՝ ապրիլի 17-ին, մատակարարումը դադարեցվել է, սակայն երկարաձգման մասին բանակցությունները շարունակվում են:

2001 թվականին ստորագրված պայմանագրով ՝ Թուրքիայի պետական ներմուծող Botas ընկերությունը տարեկան մինչև 6,6 միլիարդ խորանարդ մետր գազ է ներմուծում AGSC ընկերությունից, որը ներկայացնում է «Շահ Դենիզ» գազի հանքավայրը շահագործող վեց ընկերությունների կոնսորցիումը:

Այս պայմանագրով վաճառված գազը Թուրքիա է հասցվում Վրաստանի տարածքով՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով:

Այս խողովակաշարով մատակարարվում է գազի կեսից ավելին, որը Թուրքիան գնում է Ադրբեջանից:  TANAP գազատարը, համաձայն պայմանագրի, տարեկան 6 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարում Թուրքիա: Ընկերությունից Eurasianet- ին հայտնել են, որ այդ խողովակաշարով մատակարարումները շարունակվում են անխափան, սակայն մատակարարումների ծավալը չի ավելացվել՝ մյուս պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով:

Լրատվականը գրում է, որ բանն այն է, որ գազի մատակարարման ցանկացած ժամանակավոր պակասուրդ Թուրքիան կարող է լրացնել մյուս երկու՝ Ռուսաստանից ու Իրանից եկող խողովակաշարերի միջոցով կամ բնական հեղուկ գազի ներկրմամբ։

Սակայն լրատվականը նշում է, որ չնայած գազի մատակարարման նման հետաձգմանը հավանականությունը քիչ է, որ Թուրքիան չի վերականգնի գազի ներկրումն Ադրբեջանից։

 

Տաթև Ֆռանգյան