Ապրիլյանի զեկույցի ժամանակ հակասող տեղեկություններ լսեցի. Սոֆյա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը երեկ այցելել է ԱՀ Մարտունի քաղաք, որպեսզի Նժդեհի արձանի հանվելու հարցը մինչև մայիսի 9-ը հանգուցալուծում ունենա, սակայն մարտունեցիների շնորհիվ չի հանգուցալուծվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Արձանը մնալու է՝ ի հեճուկս բոլորի։ Այսօր ստիպված արդեն քարերի հետ են կռիվ տալիս, իրենց թվում է որ զուտ Նժդեհի արձանն է, դե լավ քարը հանենք, տանենք թանգարան, աղմուկ չի լինելու։ Սա ծնելու է արհեստական հակառուսական աղմուկ։ Եթե մի քանի կամակատարներ արջի ծառայություն են մատուցում ռուսական կողմին, ի դեմս հայ ժողովրդի, մենք չենք լռելու»,- նշեց Հովսեփյանը՝ կարծիք հայտնելով, որ Նժդեհի արձանի հանելու թեման գալիս է թուրքական կողմից, քանի որ նրանք հասկանում են, որ այս թեման զգայուն է և՛ հայերի, և՛ ռուսների համար։

«Ես չգիտեմ, թե ռուսներն ինչ միֆ են հորինել, թե Նժդեհը ֆաշիստ է, և իրենք գտնում են, որ նրա արձանը չպետք է լինի, նժդեհյան գաղափարախոսությունը չպետք է լինի, բայց իրենց պետք է  ուղղակի ասել, որ եթե անգամ Նժդեհի արձանը չլինի երեխաների աչքում, նա մեր ներսում է, ամեն մի հայ Նժդեհ է։ Ֆաշիստական Թուրքիան, որն ամբողջ ժամանակահատվածում համագործակցել է այն ժամանակվա ֆաշիստական Գերմանիայի հետ, այսօր մի ամբողջ ֆաշիստական պետություն համարձակվում է մատնանշել մեկ անձի և խնդիր առաջացնել այդ մեկ անձի գոյության հետ։  Այն դեպքում, որ Նժդեհը եղել է ոչ թե ֆաշիստ, այլ հայամետ և ազգասեր։ Եթե չի սիրել թուրքին, ուրեմն՝ ֆաշի՞ստ է։ Այո, Նժդեհը չի սիրել և ես էլ չեմ սիրել և չեմ էլ սիրելու։ Ուզեն թե չուզեն պետք է համակերպվեն, որ Նժդեհի արձանը լինելու է»,- ասաց նա։

Անդրադառնալով ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցին՝ Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ ինքը երբևէ ակնկալիքներ չի ունեցել հանձնաժողովից.

«Ինչպես ապրիլյան քառօրյայի ժամանակ, այդպես էլ 44-օրյա պատերազմի ժամանակ շատ բաների անձամբ եմ ականատես եղել, ուստի հանձնաժողովի զեկույցն ինձ համար կարևոր չէր: Զեկույցում շատ խճճված, իրար հակասող բաներ լսեցի, որոնք այն ժամանակ այլ տեսքով էր երևում, հիմա՝ այլ տեսքով»,- նշեց Հովսեփյանը:

Անդրադառնալով հարցին՝ ինչու ապրիլյանի զեկույց հրապարակելը համարվեց պետակյան գաղտիք և քննարկվեց փակ նիստում, պատգամավորն ասաց. «Զեկույցի հրապարակումը հրապարակավ կլիներ, եթե չլիներ 44-օրյա պատերազմը, բայց քանի որ ապրիլյանի դեպքում շատ բաներ ավելի մեղմ է երևալու, քան՝ 44- օրյա պատերազմի ժամանակ, դրա համար էլ գաղտնի է արվում»,- ասաց Հովսեփյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: