Ո՛չ Սերժն էր լավ, ո՛չ Ռոբերտը, ո՛չ առավել ևս՝ Նիկոլը. ոչ ոք Արցախի անկախությունը չճանաչեց. հադրութցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հադրութի շրջանից տեղահանված բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ արտաքին գերծերի նախարարության շենքի դիմաց։

«Մենք տեղեկացել ենք, որ ՌԴ արտգործնախարար Լավրովը այցելում է Հայաստան: Նամակ ենք հանձնելու ԱԳ նախարարին, որպեսզի առաջիկա շաբաթվա ընթացքում մեզ ընդունի։ Մենք պետք է իմանանք մեր գլխի գալիքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց տեղահանված հադրութցի Լևոն Հայիրյանը՝ հավելելով, որ խիստ մտահոգություններ ունեն:

Նրա խոսքով՝ ռուսները հայտարարում են, որ Արցախը Ադրբեջան է, իսկ Ֆրանսիան, ԱՄՆ-ն հույս են տալիս, որ բանակցությունները շարունակվում են։

«Բոլորը հետաքրքրվում են Արցախով, բացի՝ Հայաստանի և Արցախի իշխանություններից։ Էս ազգի մեջ մի քաղաքական գործիչ չկա՞, որ վեր կենա ու ասի՝ Արցախը Ադրբեջան չի, պարոն ռուսներ, չի եղել ու չի լինելու։ Պետք է պաշտոնապես հայտարարեն, որ մենք էլ իմանանք՝ ինչ ենք անելու: Մենք ուզում ենք վերադառնալ Հադրութ», – ասաց հադրութցին՝ հավելելով, որ որևէ այլ տեղում, բացի Հադրութից, ապրել չեն ուզում։

«Այստեղ կամ Ստեփանակերտում նստելու ենք այնքան ժամանակ, մինչև մեր հայրենիքը վերադարձնեն։ Ցավոք, մեր իշխանությունների կողմից արվող քայլերն անբավարար են»,- ընդգծեց տեղահանված հադրութցին:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները երբեք չեն մտածել պետություն կառուցելու մասին, իսկ Արցախի իշխանությունները միշտ եղել են Հայաստանի իշխանությունների կամակատարը:

«Ո՛չ Սերժն էր լավ, ո՛չ Ռոբերտը, ո՛չ Լևոնը, ոչ էլ առավել ևս՝ Նիկոլը. ոչ ոք Արցախի անկախությունը չճանաչեց»,- նշեց հադրութցին` ընդգծելով, որ Արցախի կարգավիճակի հարցն առաջնային է:

Մանրամասները՝ տեսանյութում: