Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մեծանուն երաժիշտներ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի ժյուրին համալրված է մեծահամբավ երաժիշտներով. տեղեկացնում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից:

Հիշեցնենք, որ հայ մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին մեկնարկելիք մրցույթն այս տարի անցկացվելու է դիրիժորություն մասնագիտությամբ։

Ժյուրիի կազմում են Քյոլնի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Միխայիլ Յուրովսկին, մեծ ճանաչում վայելող դիրիժոր‚ թավջութակահար Դմիտրի Յաբլոնսկին, Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջի դիրիժորության պրոֆեսոր, Եվրամիության երիտասարդական նվագախմբի փորձերի գծով տնօրեն Փիթեր Սթարկը, դիրիժոր, կոմպոզիտոր, դիրիժորության ուսուցիչ Ժորմա Պանուլան, «IMG Artists» կորպորացիայի փոխտնօրեն, IMG-ի հյուրախաղերի գլոբալ ղեկավար Հարոլդ Քլարկսոնը, ՌԴ ժողովրդական արտիստ, համաշխարհային մեծ ճանաչում վայելող դիրիժոր, ջութակահար Պավել Կոգանը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ խաչատրյանական մրցույթի ժյուրին կղեկավարի Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը։

Այս պահին ընթանում է մրցույթին մասնակցել ցանկացողների հայտերի ընդունումը։ Արդեն իսկ դիմել են մեծ թվով երիտասարդ դիրիժորներ աշխարհի տարբեր երկրներից։ Նախնական փուլը հաղթահարած դիմորդները հնարավորություն կստանան մասնակցելու մրցութային փուլերին, որոնց ընթացքում, ի թիվս այլ գործերի, դիրիժորների և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մեկնաբանմամբ կներկայացվեն նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Մասնավորապես, մրցութային պարտադիր ծրագրում ներառված են Սպարտակի և Ֆրիգիայի ադաջիոն Խաչատրյանի «Սպարտակ» բալետից, Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիան։
Նշենք, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։ Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Երաժշտական այս խոշորագույն միջոցառման կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։