Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ն հույս է հայտնել, որ Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունը կկազմակերպի կանոնադրությանը համապատասխան

Լուրեր

12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  Ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ.  Գարեգին Բ-ի նախագահությամբ քառօրյա աշխատանքն է սկսել Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը․ տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

ժողովին մասնակցում է 150 պատգամավոր՝ Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներ, առաջնորդական տեղապահներ, Մայր աթոռում և Նվիրապետական աթոռներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայրապետական պատվիրակներ,  Գերագույն հոգ ևոր խորհրդի անդամներ  և այլն: Ներկա չէր Երուսաղեմի Հայոց պատրիարքը:

Ժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես են եկել Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը:
«Մեր եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարումը անկարելի էր պատկերացնել առանց եկեղեցական կառույցների սերտ  և ամուր գործակցության. այս առումով մեծապես կար ևոր էր Նվիրապետական աթոռների, թեմերի  և եկեղեցական մյուս կառույցների սերտ  և ջերմ հարաբերությունների խորացումը: Գոհունակությամբ եմ արձանագրում, որ բարվոք են Մայր աթոռի հարաբերությունները Նվիրապետական աթոռի հետ: Տ ևական ժամանակ շարունակում եմ գործել միասնական  հանձնախմբերը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հետ: Եղբայրական այդ հարաբերությունների շնորհիվ հնարավոր եղավ գումարել եպիսկոպոսաց միասնական ժողովները, որոնց արդյունքում Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասումը կատարեցինք»,- ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Նա իր խոսքում անդրադարձել է վերջին ամիսներին Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության շուրջ ստեղծված իրավիճակին՝ հույս հայտնելով, որ պատրիարքարանի նորընտիր տեղապահը նախանձախնդրությամբ կիրականացնի պատրիարքարանի ընթացիկ աշխատանքները և ընդունված կարգով  և կանոնադրությանը համապատասխան կկազմակերպի Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունը:

Ժողովը, որը կտևի հունիսի 6-9-ը, օրակարգում ունի հետևյալ հարցերը. Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի դիվանի  և հանձնախմբի ընտրություն, Ազգային-եկեղեցական ժողովի կանոնադրության նախագծի քննարկում, Գերագույն հոգ ևոր խորհրդի անդամների ընտրություն, զեկույց թեմերում ուղենշային փաստաթղթի ներդրման գործընթացի մասին, «2018-ը՝ երիտասարդության տարի» ծրագրի ներկայացում: