Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 76 ամյակին նվիրված միջոցառում՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում այսօր տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 76 ամյակին:

 

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել․ «Հարգելի վետերաններ, սիրելի զինվորներ, սպաներ, սերժանտներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը մեծ իրադարձություն էր ինչպես մարդկության, այնպես էլ մեր ժողովուրդների պատմության մեջ: Հաղթանակի օրվանից 76 տարի անց մենք զգում ենք հերոսական սխրանքի վեհությունը, որն իրականացրել են մեր պապերն ու նախապապերը:

Մենք բարձր ենք գնահատում նացիզմի դեմ պայքարը, որի առկայությանը բախվում ենք մինչ օրս, դրա վառ ապացույցն է տարածաշրջանում կոնկրետ անձանց հայատյաց գաղափարներով քաղաքականություն վարելը։ Բայց մենք հավատարիմ ենք մեր պայքարում, դրա վառ ապացույցը 44 օրյա պատերազմն է, որի ժամանակ անմահացած մեր հերոսները շարունակում էին իրենց պապերի արդար պայքարը։ Հաղթանակի օրը մեր երկրների ներկա սերնդի համար ծառայում է որպես հոգևոր միասնության և համերաշխության փայլուն օրինակ: Այս տոնի առթիվ անկեղծորեն մաղթում եմ ձեզ ՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, 102-րդ ռազմաբազայի զինծառայողներ, Գյումրիի սահմանապահ ջոկատի սահմանապահներ, քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն, ընտանեկան բարեկեցություն և հաջողություն ծառայության մեջ»։

Միջոցառման ժամանակ պարգևատրվել են ծառայության մեջ աչքի ընկած մի շարք զինվորականներ, հնչել են հաղթանակին նվիրված երգեր: