Ե՛վ 1998-ի հեղաշրջումը, և՛ 1999-ի հոկտեմբերի 27-ն առնչվել են արցախյան հիմնահարցին. Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ալիևը, ցավոք, յուրացնում է գրավածը: Այս մասին խորհրդարանում հայտարարությունների ժամին նշեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը անդրադառնալով Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթի ապամոնտաժմանը:

«Իսկ մենք ի՞նչ էինք անում մեր գրավածի հետ: 25 տարի մենք տարածքները ամբողջությամբ թողել էինք, սպասում էինք այսօրվան: Ընդհուպ 1998-ին գալով իշխանության՝ մարդը դադարեցնում էր Լաչինի վերաբնակեցման պետական ծրագիրը: Իսկ 2004-ին գլուխ էինք գովում, թե ԵԱՀԿ մոնիթորինգը ազատագրված տարածքներում վերաբնակեցման փաստ չի արձանագրել: Իհարկե, այդ տարածքները դառնում էին մասնավոր անձանց հարստացման աղբյուր:

Տարիներ ի վեր սեփական ժողովրդի մոտ հերոսական կերպար կերտած «վոինը» գնում էր միջնորդների մոտ, տարածքները հանձնելու մասին խելոք հանձնառություններ էր վերցնում, գալիս սեփական ժողովրդի մոտ հերոսական կերպար էր ընդունում, հողերը ոչ մի դեպքում չհանձնելու մասին հայտարարություններ անում: Այդ անձը մինչև իսկ Հայաստանի սուվերեն տարածքը Ղարաբաղի հետ փոխանակելու ծրագիր է քննարկել և չի մերժել միջնորդների ներկայացրած գեթ մեկ առաջարկ՝ հույս ունենալով, որ բոլոր առաջարկները մերժվելու են Ադրբեջանի կողմից, հույս ունենալով, որ «շյուստրի» կգտնվի, կունենա Ռուսաստանի աջակցությունը, ՌԴ-ն ու ԱՄՆ-ը մշտապես դիմակայության մեջ կլինեն, մենք էլ կկարողանանք ամեն անգամ շրջանցել հերթական ռիսկը»,- նշեց պատգամավորը:

«Մենք դեռ 1994-ից պետք է զբաղվեինք այդ տարածքների նկատմամբ կոնկրետ պետական ծրագրի մշակմամբ, զուգահեռաբար մեր բանակը արդիականացնեինք ու ամեն օր սպասեինք պատերազմի, բայց չենք արել»,- ընդգծեց Բաբաջանյանը: Ստեղծված իրավիճակը մեկ օրում չի ստեղծվել, 25 տարվա ընթացքում արցախյան հիմնահարցը մշտապես ցնցել է մեր ներքաղաքական կյանքը: 1998-ի հեղաշրջումը, 1999-ի Հոկտեմբերի 27-ը և դրանց հաջորդած ներքաղաքական իրադարձություններն այս կամ այն կերպ առնչվել են արցախյան հիմնահարցին:

Մանրամասները՝ տեսանյութում: