ԱԱԾ-ում փոփոխություններ են սպասվում. ում դեմ կոմպրոմատներ ունի ղեկավարությունը. «ՉԻ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«ՉԻ» տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունում առաջիկայում փոփոխություններ են սպասվում, սկսվել է լուրջ որս կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Այս օրերին խստորեն զգուշացվել են այն աշխատակիցները, որոնց դեմ ղեկավարությունը կոմպրոմատներ ունի: Վերջիններիս խստորեն զգուշացրել են ՝ նշելով, որ ամենավատ ձեւով կհեռացվեն, չեն սպասի անգամ թոշակի տարիքը լրանալուն:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ զգուշացվածների ցանկում է ԱԱԾ Գեղարքունիքի մարզային վարչության պետ Լյովա Խաչատրյանը: Նրա ղեկավարներին հայտնի է դարձել, որ վերջինս մի շարք բիզնեսներ ունի՝ ռեստորան, խանութ, շինարարական ընկերություն, իսկ այժմ էլ փորձում է իրենով անել երկաթգծի գծային ծառայության հետ կապված բոլոր բիզնեսները՝ վերանորոգում, մատակարարում եւ այլն: Այս բիզնես-ծրագիրը Խաչատրյանը փորձում է իրագործել ԱԱԾ-ից հեռացված ՀԿԵ-ի գլխավոր տնօրենի՝ անվտանգության գծով տեղակալ, իր վաղեմի ընկեր Արմեն Դարբինյանի միջոցով: Ըստ ամենայնի՝ ԱԱԾ պաշտոնյան որոշել է եւս անմասն չմնալ հայ-ռուսական փողերի լվացքատնից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: