Արցախի կառավարության պատվիրակությունը Արցախի վերականգնման ծրագրեր է քննարկել «Գործընկերություն՝ հանուն Արցախի» համաժողովում

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Մայիսի 2-ին Դիլիջանի միջազգային դպրոցում Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կազմակերպված՝ «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով համաժողովին։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին ԱՀ կառավարության ոլորտային նախարարներ և այլ պատասխանատու պաշտոնատար անձինք:

Միջոցառման ընթացքում կազմակերպվել են չորս աշխատարաններ, որտեղ ԱՀ կառավարության անդամները, տասնյակ գործընկեր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու աշխարհի տարբեր երկրներից ոլորտային առաջատար մասնագետներ քննարկել են Արցախի առողջապահության, կրթության, մշակույթի, տնտեսական ու սոցիալական ոլորտներում առկա խնդիրները, միջնաժամկետ ու երկարաժամկետ կարիքները, ինչպես նաև նախանշել են դրանց լուծմանն ուղղված հետագա ծրագրերի ուղղություններն՝ ըստ առաջնահերթությունների ու կարողությունների:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմի մարդասիրական հետևանքներն ու վնասները, կառավարության կողմից իրականացվող ու նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև արտաքին աջակցության հիմնական սկզբունքները: Նա կարևորել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կազմակերպված համաժողովը՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է վերջին պատերազմի հետևանքները գնահատելու և միասնական ուժերով Արցախը վերականգնելու ու զարգացնելու համար:

«Ես՝ որպես արցախցի, որպես Արցախի կառավարության ներկայացուցիչ, շնորհակալ եմ, որ ձեր սիրտը բաբախում է հայրենիքի նաև այդ կտորի համար: Շնորհակալ եմ «Ավրորային» եւ ներկաներին՝ Արցախին օգնելու իրենց ջանքերի համար: ԱՀ կառավարությունը գործուն քայլեր է կատարում ինստիտուցիոնալ մեխանիզմներով համակարգելու արտաքին աջակցության աշխատանքները՝ պատրաստ լինելով բոլոր գործընկերների հետ ակտիվ ու թափանցիկ համագործակցության»,- իր խոսքում ասել է Ա.Բեգլարյանը:

Համաժողովին մասնակցող վեց նախարարները առանձին ելույթներ են ունեցել ոլորտային աշխատարաններում՝ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների հետ քննարկելով Արցախի վերականգնմանն ու զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի հնարավորությունները:

Համաժողովին ելույթներով հանդես են եկել նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը և այլք: Համաժողովի մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ Նախաձեռնության կայքում: