Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 10-ին` իրավունքի ուժով գումարվող ԱԺ հատուկ նիստում. Արարատ Միրզոյան
Քաղաքականություն
03.05.2021 | 16:23ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել վարչապետի ընտրության անցկացման մասին.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ եւ 6-րդ մասերի համաձայն` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 10-ին` ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: