Ախթալայի հանքի պոչանքը լցվում է Դեբեդ գետը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեռևս երկու շաբաթ առաջ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանն ու Լենա Նազարյանը այցելել են Լոռու մարզ, որտեղ հայտնաբարել էին Ախթալայի հանքավայրի պոչամբարի արտահոսքը Դեբեդ գետ։

SUT.am-ի թիմը մեկնել էր Լոռվա մարզ ստուգելու, թե արդյոք դադարեցվել է դեպի գետ արտահոսքը և արդյո՞ք խնդիրը լուծված է։ Անգամ անզեն աչքով պարզապես Մ6 միջպետական ճանապարհով անցնելիս կարելի է նկատել Դեբեդ գետի մեջ սպիտակամոխրագույն հեղուկի լցվելը: Պոչանքի` Դեբեդ լցվելն առավել ամբողջական և պատկերավոր ներկայացնելու համար մենք անօդաչու սարքի օգնությամբ այն նկարահանեցինք օդից:

Սակայն ապացուցելու համար, որ Դեբեդ լցվող հեղուկը հենց «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի Մեծ Այրում գյուղի մոտ գտնվող պոչամբարից եկող պոչանքն է, մենք նկարեցինք սպիտակամոխրագույն առվակի ամբողջ ուղին՝ պոչամբարի ամբարտակից մինչև Դեբեդ (մոտ 1600 մետր):

Ավելին, լուսանկարներում հստակ երևում է, որ Մեծ Այրումի պոչամբարը լեփ-լեցուն է, իսկ ամբարտակը՝ վնասված: Փետրվարի 11-ի դրությամբ պոչամբարում պոչանքի մակարդակը ընդամենը մի քանի դեցիմետրով է ցածր ամբարտակից, ինչը նշանակում է, որ անգամ ուժեղ հորդառատ անձրևը կարող է ամբարտակի վրայով պոչանքի արտահոսքի հանգեցնել:

Նկարահանման պահին պոչանքն անցնում էր ամբարտակի միջով և ձևավորում Դեբեդ գնացող առվակը: Սակայն դատելով ամբարտակի վրա առկա պոչանյութի հետքերից և հաշվի առնելով պոչամբարի լցված լինելը՝ կարելի է ենթադրել, որ պոչանքի որոշ քանակ նաև ամբարտակի վրայով է թափվել (ինչը վտանգավոր է, քանզի կարող է քանդել ամբարտակը):

Դժվար է որոշել, թե երբ է սկսվել պոչամբարից արտահոսքը: 2016 թվականի մայիսի 25-ի արբանյակային նկարներում հստակ երևում է, որ Դեբեդի գույնն այդ հատվածում չի փոխվում: Իսկ դրանց հաջորդ՝ 2017 թվականի դեկտեմբերի 29-ի արբանյակային նկարներում արդեն հստակ երևում է առվակի լցվելն ու այդտեղից Դեբեդի «գունափոխումը»:

Նշենք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչերը պարունակում են պղինձ, ցինկ, բորիում, մկնդեղ և այլ ծանր մետաղներ: Այս նյութերը ոչ միայն լուրջ վնաս են հասցնում գետի ջրային էկոհամակարգին, այլև խախտում են դրա նորմալ կենսագործունեությունը։ ՀՀ Քրեական օրենսգիրքի 281-րդ հոդվածը սահմանում է, որ շրջակա միջավայրի պահպանության կանոնները խախտելը (եթե դա հանգեցնում է ծանր հետևանքների) պատժվում է մինչև 5 տարվա ազատազրկմամբ:

Հավելենք, որ «Ելք» խմբակցության պատգամավորների ահազանգից հետո Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը հաստատեց, որ գետի ջրում հայտնաբերվել են ծանր մետաղներ։ Սակայն այսօր մեզ հետ զրույցում Պեպանյանը հայտնեց, որ խնդիրը վերացվել է, պոչանքը այլևս գետը չի լցվում. «Այժմ շարունակվում են ստուգումներ, կազմվելու է համապատասխան ակտ, որը սահմանված կարգով կուղարկվի ընկերությանը։ Ընկերությունը կամ կընդունի խախտումը, կամ առարկություններ կներկայացնի», – ասաց մամուլի քարտուղարը։

 Նշենք, որ դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին Factor.am-ն իր  «Մոխրագույն գետի ափին, դատարկ փեթակների մոտ. Թեղուտի ստվերը»  վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել էր թեմային, այցելել Թեղուտ ու պարզել, որ գետն աղտոտված է: