Թուրքիայում կտրուկ վատացել է կորոնավիրուսային իրավիճակը

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 30-ին՝ լոքդաունի առաջին օրը՝ կազմել է 37674 դեպք։ Մեկ օրում մահացել է 339 հիվանդ։ Այս մասին թուրքական լրատվականների հաղորդմամբ՝ հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից։

«Այսօր հայտնաբերվել է Covid-19-ի 37 674 նոր դեպք, համաճարակի սկզբից ի վեր՝ 4 788 700։ Մահացել է 339 մարդ, համաճարակի սկզբից ի վեր՝ 39 737 մարդ։ Ծանր վիճակում են գտնվում 3581 հիվանդ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկրում լիակատար լոքդաուն է հայտարարել ապրիլի 29-ից մինչև մայիսի 17-ը։

Բոլոր կազմակերպությունները և հաստատությունները կդադարեցնեն իրենց գործունեությունը, բացառությամբ ՆԳՆ շրջաբերականի կողմից հրապարակվածների: Միջքաղաքային տեղաշարժը թույլատրվում է միայն իշխանություններից թույլտվություն ստանալուց հետո: Օտարերկրյա զբոսաշրջիկները պարետային ժամի չեն ենթարկվում:

Տաթև Ֆռանգյան