2020-ին ՄԻՊ-ի ստացած բողոքների թիվը աճել է՝ հասնելով 14.780-ի․ Արման Թաթոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը 2020-ին գրավոր և բանավոր ստացել է 14 հազար 780 բողոք: Այս մասին ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման և «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ:

«Մարդու իրավունքների պաշտպանը 2020-ի ընթացքում գրավոր և բանավոր ստացել է 14 հազար 780 բողոք: Դա 2019-ի համեմատությամբ բարձր է, իսկ 2019-ին նախորդող տարիների համեմատությամբ՝ մի քանի անգամ ավելի բարձր: Անցյալ տարի շեշտակի աճել են թեժ գծի զանգերը, ներկայում ՄԻՊ աշխատակազմը միաժամանակ ստանում է երեք զանգ»,- ասաց Թաթոյանը՝ նշելով, որ 2020-ին ծանրաբեռնվածությունը զգալիորեն աճել է:

2020-ի ընթացքում, չնայած կորոնավիրուսով պայմանավորված վիճակին և այցերի խիստ սահմանափակումներին, ՄԻՊ աշխատակազմն իրականացրել է շուրջ 200 այց՝ քրեակատարողական հիմնարկներ, ոստիկանության բաժիններ և այլն: Թաթոյանը վստահեցրեց, որ աշխատակազմը 1 ժամով անգամ չի դադարեցրել աշխատանքը:

Նա նշեց, որ հատկապես մարտից սկսած շոկային վիճակ էր մարդու իրավունքների համակարգի համար, ընդհանրապես երկրի հանրային առողջության համար՝ կորոնավիրուսով պայմանավորված: «Այդ ժամանակ մենք բախվեցինք մի շարք մարտահրավերների: Գլխավորներից էր այն, որ սահմանափակումները շատ հաճախ էին փոխվում, և իրազեկման լուրջ պակաս կար»,- ասաց Թաթոյանն ու վստահեցրեց, որ ՄԻՊ-ն այդ ժամանակ 24-ժամյա սկզբուքնով աշխատել է՝ օգնելու իրազեկումների հարցում:

Մանրամասները՝ տեսանյութում: