Հունաստանի պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ին բողոք է ներկայացել ընդդեմ Թուրքիայի

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՆԱՏՕ-ին։ Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ պատճառը Քարդաք (հուն․՝ Իմիա) կղզու մոտ թուրքական և հունական ռազմածովային ուժերի միջև գրանցված լարվածությունն է. փոխանցում է EH-ն:

Բելգիայում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների համաժողովի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր  քարտուղարի և իր պաշտոնակիցների հետ ունեցած երկու հանդիպումների ժամանակ Կամմենոսը միջադեպի հետ կապված տեսա- և ձայնագրություններ է ներկայացրել։

«Ես ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարներին տեղեկություններ հաղորդեցի վերջին օրերին Թուրքիայի՝ հատկապես Քարդաքի տարածքում դրսևորած պահվածքի և այն լարվածության մասին, որի պատճառը նախագահ Էրդողանի և թուրք պաշտոնյաների հայտարարություններն են»,- նշել է հույն նախարարը։

Կամմենոսն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներխուժելով հունական ծովային տարածքներ՝ Թուրքիան, փաստորեն, ներխուժում է նաև Եվրամիության ծովային տարածքը։ «Արդեն հասկանալի է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում իրեն բոլորովին էլ հարևանի և գործընկերոջ պես չի պահում», – հավելել է նա։

«Քարդաքի կղզիները հունական կղզիներ են։ Հունական առափնյա անվտանգության և ռազմածովային ուժերն այնտեղ են և ազգային ինքնիշխանության հարցում հետքայլ անելու մասին խոսք անգամ լինել չի կարող։ Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն բացահայտ դիրքորոշում կդրսևորեն»,- հայտարարել է Կամմենոսը։

Նշենք, որ տվյալ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին հետևող Եվրամիությունը շարունակում է այս հարցում հանդես գալ ընդդեմ Թուրքիայի։ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը իր հերթին հայտարարել է, որ կտրականապես դեմ է հունական հարցում Թուրքիայի դրսևորած վարքին։