Հայաստանյան ՏՏ ոլորտի զարգացման բարձր մակարդակը չի վրիպել ֆրանսիական տեխնոլոգիական ընկերությունների աչքից. նախարարն ընդունել է դեսպանին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին հայտնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Կողմերը քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:

Մասնավորապես, նախարարն անդրադարձել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հարավային հատվածի շինարարությանը: Նա նշել է, որ ուրախ կլինի ֆրանսիական ճանապարհաշինական ընկերություններին ևս ներգրավված տեսնել պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով նախատեսվող այդ ճանապարհաշինական ծրագրի մրցութային գործընթացներում:

Վահան Մարտիրոսյանը դեսպանին ներկայացրել է նաև Հայաստանի տարածքում միասնական տրանսպորտային ցանցի ներդրման ծրագիրը՝ նշելով, որ ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը ևս ակնկալում է միասնական տրանսպորտային օպերատորի ընտրության մրցույթում:

Նախարարն անդրադարձել է հեռահաղորդակցության և կիբերանվտանգության ոլորտներում և Հայաստանում տարածաշրջանային «Data center»-ի կառուցման ծրագրի շուրջ համագործակցության հնարավորություններին:

Դեսպանն էլ իր հերթին ընդգծել է, որ հայաստանյան ՏՏ ոլորտի զարգացման բարձր մակարդակը չի վրիպել ոչ միայն իրենց, այլև ֆրանսիական տեխնոլոգիական ընկերությունների աչքից:

Նախարարը նշել է, որ չնայած բարձր է գնահատում ֆրանսիական ընկերությունների համագործակցությունը հայ մասնագետների հետ, սակայն ուրախ կլինի տեսնել ֆրանսիական ՏՏ ընկերությունների գիտահետազոտական լաբորատորիաները Հայաստանում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հոկտեմբերին Հայաստանում կազմակերպվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի մանրամասները:

Վահան Մարտիրոսյանը նշել է, որ, մյուս գերատեսչությունների հետ համագործակցությամբ, ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում կապի ապահովման միջոցներ և հեռարձակման բարձր որակ ապահովելու համար:

Նախարարը նաև հայտնել է, որ կաբելային հեռուստատեսային ծառայություններ մատուցող օպերատորներն արդեն իսկ իրենց ծրագրերում ներառել են ֆրանկոֆոն «Թիվի 5» հեռուստաալիքի հեռարձակումը: