Ցավոք, Ադրբեջանը դեռևս չի վերադարձրել հայ ռազմագերիներին ու պահվող անձանց․ Փաշինյանը՝ Միշուստինին

Լուրեր

29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
Բոլորը

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն ու նշել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները, դրանք բազմամյա դաշնակցական ու ռազմավարական բնույթ են կրում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նախ ցանկանում եմ փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ու լավագույն մաղթանքները»,- ասել Միշուստինը Փաշինյանի հետ հանդիպմանը։

Նա ընդգծել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Երևանի հետ եղբայրական հարաբերությունները։ Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո ընդունված Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունները մեծ հնարավորություններ են ստեղծում համատեղ աշխատանքի համար:

«Սա առաջին հերթին տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակումն է, նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը: Այս ամենը պայմաններ կստեղծի Անդրկովկասի տարածաշրջանի կայուն զարգացման համար», – ասել է Միշուստինը:

Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արդյունավետ է գնահատում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը: «Ցանկանում եմ հատկապես նշել այն դերը, որը խաղացել են Ռուսաստանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու գործում: Եվ ցանկանում եմ ընդգծել, որ արդյունավետ եմ գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, դա մեզ համար արդեն ակնհայտ է։ Սակայն ցանկանում եմ նշել, որ, ցավոք, Ադրբեջանը դեռ չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շատ կարևոր կետը: Այն վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձին», – ասել է Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանը:

 

Տաթև Ֆռանգյան