Թուրքիայի և Բելառուսի միջև համագործակցությունն ընդլայնվում է

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մեկնել է Մինսկ, որտեղ հանդիպել է  Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ. փոխանցում է EH-ն:
 
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Թուրքիայի վարչապետի հետ Բելառուս են մեկնել նաև մի քանի նախարարներ, որոնք  բելառուսցի իրենց գործընկերների հետ ստորագրել են 6 պայմանագիր։ 
 
Մասնավորապես  Թուրքիայի տրանսպորտի, կապի և ծովագնացության նախարար Ահմեթ Արսլանը պայմանագիր է ստորագրել  Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Անատոլիյ Սիվակի հետ։
 
Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին Բելառուսի փոխարտգործնախարար Օլեգ Կրավչենկոյի հետ  ստորագրել է երկկողմանի ներդրումային ծրագրի վերաբերյալ պայմանագիր։ 
 
Սպորտում երկու երկրների համագործակցության մասին պայմանագիիրը ստորագրվել է  Թուրքիայի  սպորտի և երիտասարդության նախարարներ Օսման Աշքըն Բաքըի և Ալեքսանդր Շամկոնի միջև։
 
Համագործակցության պայմանագիր է ստորագրվել նաև Թուրքիայի ստանդարտների ինստիտուտի (TSE) և Բելառուսի ստանդարտացման պետական կոմիտեի միջև։
 
Երկու երկրները պայմանագիր են ստորագրել նաև գիտատեխնիկական ոլորտում։ Այն ստորագրվել է Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների կենտրոնի (TÜBİTAK) և Բելառուսի Ինովացիոն խորհրդի միջև։
 
6-րդ  համագործակցության պայմանագիրը ստորագրվել է Թուրքիայի և Բելառուսի Ազգային գրադարանների միջև։