ԱԺ-ն արտահերթ նիստ կանցկացնի
Ազգային Ժողովը կառավարության առաջարկով փետրվարի 27-ի կհրավիրի արտահերթ նստաշրջան:
Կառավարության որոշման նախագիծը գործադիրին ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Թե ինչ հարցեր են ընդգրկված արտահերթ նիստի օրակարգում, հայտնի չէ, սակայն հնարավոր է՝ քննարկվի կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: