Բլինքենը զգուշացրել է Թուրքիային՝ ռուսական զենք գնելու դեպքում նոր պատժամիջոցներ կլինեն

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախօրեին ասել է, որ Թուրքիան ու ԱՄՆ-ի մյուս դաշնակիցները պիտի զերծ մնան ռուսական զենքի հետագա գնումներից՝ սպառնալով նոր պատժամիջոցներով։ Այս մասին գրում է Reuters-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Թուրքիայի ու ԱՄՆ-ի վատ հարաբերություններն ավելի սրվեցին, երբ նախագահ Ջո Բայդենը 1915 թվականի հայերի կոտորածները ճանաչեց «ցեղասպանություն»՝ վրդովվեցնելով Անկարային։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ Բլինքենն ասել է, որ հաշվի առնելով Բայդենի վաղեմի տեսակետը Հայկական հարցի շուրջ՝ նրա որոշումը անակնկալ չէր ու չպետք է լիներ։ Նա նաև վերահաստատել է, որ Թուրքիան Վաշինգտոնի համար ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակից է ու հույս հայտնել, որ կողմերը կարող են լուծել իրենց հարցերը։ Սակայն Բլինքենը նաև զգուշացրել է Անկարային ու մյուսներին՝ զերծ մնալ Ռուսաստանից զենքի գնումներից, մինչդեռ Թուրքիան հայտարարել է, որ բանակցում է ՌԴ-ի հետ՝ S-400-ների նոր խմբաքանակ ձեռք բերելու շուրջ։

«Ապագայում շատ կարևոր է, որ Թուրքիան և ԱՄՆ-ի մյուս դաշնակիցներն ու գործընկերները խուսափեն ռուսական զենքի հետագա գնումներից, ներառյալ՝ S-400-ները»,- ասել է Բլինքենը:

«Ցանկացած նշանակալի գործարք ռուսական պաշտպանական կազմակերպությունների հետ կրկին կկարգավորվեն CAATSA-ի օրենքով։ Այն առանձին է և ավելացում կլինի արդեն իսկ կիրառված պատժամիջոցներին»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ վկայակոչելով «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակահարված տալու մասին» օրենքը, որը նախատեսված է երկրներին հետ պահել Ռուսաստանից զինտեխնիկա գնելուց։

Էմմա Չոբանյան