Արմեն Սարգսյանը խախտել է Սահմանադրությունն ու «Քաղաքացիության մասին» օրենքը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես հայտնել էինք, Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածուի հավակնորդ Արմեն Սարգսյանը եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի. գրում է sut.am-ը:

Նա կնոջ՝ Նունե Սարգսյանի և որդիներ՝ Վարդան և Հայկ Սարգսյանների հետ գրանցված է եղել Լոնդոնի Վեսթմինսթեր թաղամասում: Սա հաստատել է նաև ինքը Սարգսյանը՝ նշելով, որ բրիտանական քաղաքացիություն իրեն անհրաժեշտ էր գործնական ճանապարհորդությունների համար։

Մեզ հետ զրույցում, Արմեն Սարգսյանի գրասենյակի մամուլի քարտուղար Հասմիկ Պետրոսյանը հայտնեց, որ նախագահի թեկնածուն 2002-2011թթ․ ընթացքում ունեցել է երկքաղաքացիություն․  նա հանդիսացել է և ՛ Հայաստանի, և ՛ Մեծ Բրիտանիայի քաղաքացի։

Նկատենք, սակայն, որ 1995 թվականի նոյեմբերի 6-ին Ազգային ժողովի կողմից ընդունած «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքովսահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին միաժամանակ չի կարող լինել այլ պետության քաղաքացի: Նույնը նաև հստակ արգելում էր 1995 թվականի Սահմանադրության 14-րդ հոդվածը:

Սահմանադրությունից այդ արգելքը հանվել է 2005 թվականի փոփոխություններով, իսկ «Քաղաքացիության մասին» ՀՀ արգելքը հանվել է միայն 2007 թվականին։ Այլ կերպ ասած, մինչև 2007 թվականի մարտի 24-ը Հայաստանի քաղաքացիներին արգելվել է միաժամանակ լինել այլ պետության քաղաքացի:

Այսինքն, Արմեն Սարգսյանը խախտել է «Քաղաքացիության մասին» օրենքն ու Սահմանադրությունը՝ ապօրինաբար 5 տարի շարունակ (2002-2007 թթ) միաժամանակ լինելով Հայաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի:

Հավելենք նաև, որ Արմեն Սարգսյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը և 2013 թվականին դեսպանի պաշտոնը ստանձնելիս բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով գույքի և եկամուտների հայտարարագիր չի ներկայացնել, ինչի մասին բարձրաձայնել են մի շարք հասարակական կազմակերպություններ:

Հիշեցնենք, որ Հայաստանի գործող (2015թ.) Սահմանադրության 123-րդ հոդվածով Հանրապետության նախագահը պետության գլուխն է և հետևում է Սահմանադրության պահպանմանը: