Ամերիկան վերադարձել է, Ամերիկան կրկին առաջ է գնում․ Բայդենն իր առաջին ուղերձն է հղել Կոնգրեսին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր առաջին ուղերձն է հղել Կոնգրեսի երկու պալատներին` հայտարարելով, որ իր երդմնակալությունից հետո առաջին հարյուր օրվա ընթացքում իր վարչակազմին հաջողվել է զսպել կորոնավիրուսի համաճարակի տարածումը, սկսել տնտեսական վերականգնումը և վերադարձնել Ամերիկային իր արժանի տեղը համաշխարհային հանրության մեջ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սովորաբար, նախագահի ամենամյա ուղերձների ժամանակ, Կոնգրեսի դահլիճում ներկա է լինում շուրջ 1500 հյուր, բայց համաճարակի պատճառով Սպիտակ տան ղեկավարի ելույթը ունկնդրել է ընդամենը 200 օրենսդիր:

Նախագահի խոսքով՝ իր նախորդը իրեն թողել է մեծ ճգնաժամից ի վեր՝ ամենավատ տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող երկիր, որը գտնվում էր սարսափելի համաճարակի մեջ և բախվում է ամերիկյան ժողովրդավարության դեմ զանգվածային հարձակումների:

«Ընդամենը հարյուր օր անց կարող եմ ձեզ ասել՝ Ամերիկան վերադարձել է, Ամերիկան կրկին առաջ է գնում», – շեշտել է  նա:

Բայդենի ուղերձի հիմնական թեմաները դարձել են Միացյալ Նահանգների ներքին խնդիրները. տնտեսության խթանման վերաբերյալ հարցերը, ոստիկանության բռնությունների և ռասսայական անարդարությունների դեմ պայքարը, երկրում զենքի շրջանառության կանոնների խստացման խնդիրները:

Բայդենը խնդրել է օրենսդիրներին աջակցել իր նոր հավակնոտ ծրագրի կյանքի կոչման հարցում, որը կոչվում է «Ամերիկյան ընտանիքների նոր ծրագիր», որի արժեքը 1,8 տրիլիոն դոլար է:

Ըստ այդ ծրագրի՝ ԱՄՆ դաշնային կառավարությունը պատրաստվում է 225 միլիարդ դոլար ծախսել երեխաների առողջության պահպանման վրա, ևս 225 միլիարդ ՝ վճարովի ծննդաբերության և հիվանդության արձակուրդը երկարացնելու համար:

200 միլիարդ կարող է հատկացվել չքավորների առողջական ապահովագրությունը վճարելու համար: Նույնքան կարժենա անվճար մանկապարտեզների ստեղծման ծրագիրը։ Սպիտակ տունը պատրաստվում է ծախսել ևս $ 109 միլիարդ դոլար ՝ բոլոր ամերիկացիների համար համայնքային քոլեջներում անվճար երկամյա ուսման վարձ ներդնելով:

Բայդենը հիշեցրել է, որ իր վարչակազմը արդեն Կոնգրես է ներկայացրել ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման մեկ այլ լայնամասշտաբ ծրագիր, որը գնահատվում է 2.3 տրիլիոն դոլար:

Ինչպես և սպասվում էր, Բայդենը մեկ ժամ տևած ելույթում շատ քիչ ժամանակ է հատկացրել արտաքին քաղաքականության հարցերին: Նա անդրադարձել է Չինաստանի հետ Միացյալ Նահանգների տարաձայնություններին և նշել այնպիսի երկրների, որոնց Վաշինգտոնը համարում է Միացյալ Նահանգների հիմնական հակառակորդները ՝ Հյուսիսային Կորեան, Իրանը և Ռուսաստանը:

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, որ, իր կարծիքով՝ ԱՄՆ-ը համաչափ է պատասխանել Ռուսաստանի իշխանություններին՝ Կրեմլի կողմից ընտրություններին միջամտելու և հակերային հարձակումների համար: «Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ես Պուտինին շատ հստակ հասկացրի, որ մենք չենք ձգտում էսկալացիայի, բայց նրանց ձեռնարկած գործողությունները հետևանքներ կունենան», – հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Բայդենը հավելել է, որ չնայած երկկողմ հարաբերություններում առկա հակասություններին ՝ Վաշինգտոնը կարծում է, որ նրանք դեռ կարող են համագործակցել Ռուսաստանի հետ զինաթափման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցում:

 

Տաթև Ֆռանգյան