Թուրք-ադրբեջանական սցենարը չստացվեց․ ԱՄՆ-ն և Ֆրանսիան դուրս չեն մնա ԼՂ կարգավորումից՝ Մինսկի խմբում բանակցությունները կսկսվեն․ Սուրեն Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.08.2026 | 16:41
Գոռգռոցներ` ՔՊ նիստի ընթացքում. պատգամավորները պարզաբանում են` ինչ է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 16:40
Մենք նիստերի դահլիճում չենք լինի, բայց կմնանք ԱԺ-ում` քվեարկություն գուցե լինի. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 16:33
Ռուս-վրացական սահմանը 24 ժամում ավելի քան 20,000 մարդ է հատել․ Վերին Լարսում մեծ խցանում է
19.08.2026 | 16:31
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.08.2026 | 16:25
«Վահագն Ալեքսանյանը ամեն ելույթից հետո խոսում ա, պրիտոմ` սադրիչ». Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 16:16
«Ուիմբլդոն-2022»-ի եզրափակիչի մասնակիցը որակազրկվել է կոկաին օգտագործելու համար
19.08.2026 | 16:07
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները գործեցին որպես միասնական ընդդիմություն․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրների՝ դահլիճը լքելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 16:02
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Տրդատ Սարգսյանն է
19.08.2026 | 15:55
Խոստանում եմ անել ամեն ինչ, որ դուք՝ ՔՊ պատգամավորներ, չզգաք այն, ինչ զգում եմ ես․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 15:44
Ֆրանսիան արտաքսում է երկու իրանցի դիվանագետների՝ Թեհրանի հետ լարվածության սրման ֆոնին
19.08.2026 | 15:38
Նարեկ Կարապետյանը և թիմակիցները լքեցին ԱԺ շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 15:32
Նազելի Բաղդասարյանը՝ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
19.08.2026 | 15:28
«Ընդդիմության քվեները 100%-ով կեղծ են»․ Փաշինյանի խոսքը հասկացեք այնպես, որ մեծապես են կեղծ. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 15:19
Մոսկվայում և Մոսկվայի մարզում նավթային ընկերությունների բենզալցակայանները սահմանափակել են բենզինի վաճառքը
19.08.2026 | 15:10
Պապիկյանն անակնկալ զորամասեր է այցելում // 18-ամյա աղջկա առևանգման գործով ձերբակալված կա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor TVն զրուցել է միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանի հետ

-Պարո՛ն Սարգսյան, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, ինչպե՞ս կարող է Հայաստանը կապիտալիզացնել այս ճանաչումը։

-Եթե Հայաստանի իշխանությունների քաղաքական օրակարգում կա Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտումը, բնականաբար՝ սա փայլուն հնարավորություն և նախադեպ է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն առաջ շարժվի այս ուղղությամբ, և հաշվի առնելով թիվ մեկ գերտերության ճանաչումը՝ ակտիվ աշխատանք տանի, մասնավորապես, Իսրայելի, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների, Եվրամիության անդամ պետությունների հետ, որպեսզի նրանց ղեկավարներն իրենց ամեն տարվա ապրիլքսանչորսյան ուղերձներում ներառեն «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։ Սա, կարծում եմ, ամենակարևոր քայլերից մեկն է, որ մենք պետք է անենք, բայց դա պետք է անենք հենց հիմա, քանի այս թեման տաք է, գտնվում է միջազգային լրատվական հոսքերի ուշադրության կենտրոնում, քանի դեռ այս թեմայի շուրջ քննարկումները չեն դադարում ո՛չ Հայաստանում, ո՛չ Թուրքիայում, ո՛չ ԱՄՆ-ում։

-Թե՛ Թուրքիայից, թե՛ Հայաստանից պաշտոնյաները հարաբերություններ հաստատելու մասին են բարձրաձայնում, բայց մեր սահմանը փակած Թուրքիան չի վերացնում շրջափակումը։ Կա պնդում, որ ՀՀ-ն պետք է ուժի դիրքերից, սպառնալիքի կամ վտանգի ներքո չգնա Թուրքիայի հետ հարաբերության, այլ իրավահավասար հարաբերություն հաստատի։ Ցեղասպանության ճանաչումը Հայաստանին տալի՞ս է գործիք՝ Թուրքիայի հետ հարաբերվելու արժանապատիվ, և ոչ թե նվաստացած։

Միանշանակ, որովհետև ԱՄՆ-ն ֆիքսել է, որ Թուրքիան ցեղասպանություն իրականացրած պետություն է, թուրքերն էլ ցեղասպանություն իրականացրած ժողովուրդ են։ Սա արդեն մեր ձեռքում մեծ ճնշման գործիք է՝ Թուրքիայի դեմ կիրառելու, որպեսզի գնանք այն ճանապարհով, ինչ ժամանակին Իսրայելը՝ Հոլոքոստի պարագայում։ Սա մի կողմ դնենք․ հայ-թուրքական հարաբերությունները զարգացման երկու սցենար ունեն՝ հարաբերությունների կարգավորում և հաշտեցում։ Հաշտեցումը թուրքերի օրակարգն է, և թուրքերը շատ են ուզում, որպեսզի մենք գնանք այդ ճանապարհով, որպեսզի ամեն ինչ մոռանանք, իբր՝ ոչ մի բան էլ չի եղել, սկսում ենք զրոյից հարաբերություն ունենալ։

Կա երկրորդը՝ հարաբերությունների կարգավորումը, այսինքն՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում և դեսպանությունների, սահմանների բացում, և այս ամենը՝ առանց նախապայմանների։ Սա էլ մեր օրակարգն է, որ 30 տարի 3 նախագահներն էլ առաջ են մղել։ Հիմա Հայաստանը որևէ ռազմավարություն չունի՝ ո՞ր ճանապարհով է գնում, բայց հաշվի առնելով մի շարք հայտարարություններ՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի, Լենա Նազարյանի, Մակունցի, ով Վաշինգտոնում շուտով դեսպան է լինելու, մենք գալիս ենք նրան, որ Հայաստանի Հանրապետությունը չունի այդ դիրքավորումը, չունի տեսլական, և եթե ունի, ապա ավելի շատ շտկման ճանապարհով են ուզում գնալ, այսինքն՝ հաշտեցման։ Սա, կարծում եմ, սխալ քաղաքականություն է, հատկապես, երբ Վաշինգտոնը քեզ խաղաքարտ է տվել, որ ցանկացած պահի Թուրքիայի դեմ ճնշումներ գործադրելով՝ շարժվես առաջ։

-Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում պայմանավորվել են առաջիկա օրերին հայտարարել Լեռնային Ղարաբաղի հարցով կոնկրետ նախաձեռնությունների մասին։ Ըստ Figaro-ի՝ նրանք պայմանավորվել են վերսկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու ջանքերը՝ Մինսկի խմբի շրջանակում, և առաջիկա օրերին այդ ուղղությամբ «կոնկրետ նախաձեռնություններ» ձեռնարկել։ Կարո՞ղ ենք ասել, որ ադրբեջանական սցենարը չի հաջողվում, որն էր՝ ստեղծել ռուս-թուրքական ֆորմատ, որտեղ ՌԴ-ն և Թուրքիան կպայմանավորվեն, Ադրբեջանը կճնշի ՀՀ-ին, և հօգուտ Ադրբեջանի իրավիճակ կստեղծվի Արցախի հարցով։

-Դա, բնականաբար, չստացվեց։ Այստեղ ի՞նչ էր տեղի ունենում․ եթե Մինսկի խումբը ձևափոխում ենք, դուրս էին մնում Միացյալ Նահանգները և Ֆրանսիան։ Բայց Ֆրանսիան ներկայանում է ո՛չ միայն իր, այլ նաև Եվրոպական միության կողմից, ըստ էության, կստացվեր՝ Եվրամիությունն էլ է դուրս գալիս այս պրոցեսից։ Իսկ դա իրականում շատ բարդ է, եթե նույնիսկ Թուրքիան և Ադրբեջանը շատ են դա ուզում։ Ես կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունները սկսվելու են, այդ բանակցություններից, ես կարծում եմ՝ մենք մաքսիմալը կարող ենք ստանալ, եթե, իհարկե, մեր իշխանություններն ունենան բանակցային ունակություններ։ Ես կասկածում եմ այդ ունակությունների վրա, որովհետև տապալեցին բանակցությունները, որի արդյունքում պատերազմ եղավ, պատերազմը տապալեցին, և վստահ չեմ, որ հետո բանակցությունները լինելու են արդյունավետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան