Ռուս-վրացական սահմանը 24 ժամում ավելի քան 20,000 մարդ է հատել․ Վերին Լարսում մեծ խցանում է․ Meduza․ ԹԱՐՄԱՑՎԱԾ

Լուրեր

05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուս-վրացական սահմանը 24 ժամվա ընթացքում ավելի քան 20,000 մարդ է հատել, հայտնել է Դաշնային մաքսային ծառայությունը, փոխանցում է Meduza-ն։

Ծառայությունը հայտարարել է, որ «նման դինամիկա» նկատվել է մի քանի օր շարունակ։ Օգոստոսի 15-ին և 16-ին Վերին Լարսի սահմանային անցակետն ամեն օր հատել է ավելի քան 19,000 մարդ։

«Ընթացիկ թվերը զգալիորեն գերազանցում են նախորդ տարիների նույն ժամանակահատվածների ցուցանիշները»,- հավելել է գերատեսչությունը։

«Осторожно, новости» տելեգրամյան ալիքն էլ հայտնում է, որ ականատեսների նշել են սահմանի ռուսական կողմում մեծ խցանման մասին։ Մարդիկ յուրաքանչյուր երկու ժամը մեկ մոտավորապես 100 մետր են կարողանում անցնել։

Օգոստոսի 13-ին Վրաստանն ու Ռուսաստանը մի քանի ժամով փակել էին իրենց ցամաքային սահմանը՝ գետի վարարման պատճառով։

Վերին Լարսը ռուս-վրացական սահմանի միակ ցամաքային սահմանային անցակետն է։ 2022 թվականի սեպտեմբերի վերջին Վերին Լարսը դարձավ Ռուսաստանի ամենածանրաբեռնված սահմանային անցակետը, երբ հայտարարված զորահավաքի պատճառով հազարավոր ռուսաստանցիներ լքեցին երկիրը։ Անցակետում կիլոմետրանոց խցանումներ էին առաջացել, մարդիկ օրեր շարունակ մնացել էին անցակետում կանգնած։

Հ․Գ․ Ավելի ուշ Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է հրապարակված թվերը։

1tv.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է տեղեկությունը, թե վերջին 24 ժամում Լարսի անցակետով երկիր է մուտք գործել Ռուսաստանի 20 հազար քաղաքացի։ ՆԳՆ-ի տվյալներով՝ նույն ժամանակահատվածում Լարսով Վրաստանի սահմանը հատել է տարբեր երկրների 7880 քաղաքացի, իսկ երկրից դուրս է եկել 8406 մարդ։ ՆԳՆ-ն տեղեկությունը որակել է որպես ապատեղեկատվություն և կոչ արել զերծ մնալ չստուգված տվյալների տարածումից։