Ռուս-թուրքական հարաբերությունների ճգնաժամը․ Al-Jazeera-ի անդրադարձը

Լուրեր

17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Ուկրաինայի արևելքում՝ Դոնբասի շրջանում լարվածության վերջին աճի, ինչպես նաև Ռուսաստանի ռազմական ուժերի կուտակման և սահմանների մոտ զորավարժությունների ֆոնին կարող ենք դիտարկել Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակամարտության սրման բոլոր նշանները, գրում է Al-Jazeera-ն։

Թուրքիան 2014 թվականին միակողմանի հանրաքվեից հետո չճանաչեց Ղրիմի թերակղզու բռնակցումը Ռուսաստանին: Սա մի կողմից պայմանավորված է այս հարցում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) դիրքորոշման հետ, որի անդամ է Թուրքիան, մյուս կողմից՝ Թուրքիայի կողմնորոշմամբ դեպի թերակղզու թյուրքալեզու բնակչությունը, այսինքն՝ Ղրիմի թաթարները:

«Չնայած տնտեսական, առևտրային և քաղաքական ոլորտներում Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավմանը՝ ներառյալ մի շարք հարցերի շուրջ համագործակցությունն ու համակարգումը, ռազմավարական նշանակության զենքի շուրջ գործարքները և հսկա էներգետիկ նախագծերը, Անկարան հավատարիմ է մնացել իր դիրքորոշմանն ու այն հայտնել է Ռուսաստանի ներկայացուցիչներին ամեն պատեհ առիթով»,- ասված է հոդվածում:

Նշվում է, որ Թուրքիայի հանդեպ ռուսական դիրքորոշումը վերջին շաբաթներին պաշտոնական մակարդակում պահպանողական ու կրիտիկական է մնացել։ Այսպես՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նախազգուշացրեց Անկարային Ուկրաինային զենք վաճառելուց՝ նրան ու մյուս շահագրգիռ կողմերին կոչ անելով լավ վերլուծել ուկրաինական վարչակազմի ռազմական հռետորաբանության ուժեղացումն ու չթեժացնել հակամարտությունը։

ՌԴ վարչապետի օգնական Յուրի Բորիսովն իր հերթին սպառնացել է վերանայել Թուրքիայի հետ տեխնիկական ու ռազմական համագործակցությունը, եթե Անկարան շարունակի անօդաչու թռչող սարքեր վաճառել Ուկրաինային: Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային, նրա խոսքով՝ թուրքական զենքի արտահանումը Ուկրաինա չի օգնի խնդրի խաղաղ լուծմանը, ուստի անհրաժեշտ է խուսափել Կիևի պատասխան գործողությունները խթանող քայլերից:

Մոսկվան նաև իր առարկություններն է ներկայացրել Անկարայի՝ ամերիկյան ռազմանավերը Սև ծով մուտք գործելու թույլտվության վերաբերյալ՝ կասկածի տակ դնելով Միացյալ Նահանգների մտադրությունները և նման գործողությունները որակելով 1936 թվականի Մոնտրոյի նեղուցների վերաբերյալ կոնվենցիայի խախտում, որը մինչ այժմ ուժի մեջ է: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն շտապել է հերքել այս հայտարարությունը՝ պնդելով, որ կոնվենցիայի խախտում չի եղել։

Սակայն ռուսների հայտարարությունները հետզհետե վերածվել են հստակ դիրքորոշման․ Մոսկվան ապրիլի կեսերից չեղարկեց դեպի Թուրքիա թռիչքները։

Մինչ այս պահը հազիվ թե հնարավոր լիներ խոսել Մոսկվայի ու Անկարայի միջև հարաբերություններում ընթացիկ ճգնաժամի մասին, սակայն ներկայիս ճգնաժամը տարբերվում է մյուսներից, քանի որ փոխվել է Մոսկվայի դիրքորոշումը հակամարտության ու դրա հետևանքների վերաբերյալ։ Դա տեղի է ունեցել, քանի որ այն վերաբերել է ռազմավարական տարածաշրջանին, որտեղ Ռուսաստանը չի հանդուրժում ոչ մի սպառնալիք ու մրցակցություն։ Բացի այդ՝ ճգնաժամը մեծացրել է լարվածությունը Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև, որտեղ Թուրքիան հզորությամբ երկրորդ գերտերությունն է։

Տաթև Ֆռանգյան