Վարչապետին ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարության 2017-ի գործունեության արդյունքներն ու 2018-ի անելիքները

Լուրեր

09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ արդարադատության նախարարություն` ծանոթանալու 2017 թվականի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին:

Վարչապետին ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված և ՀՀ Ազգային ժողով փոխանցված Սահմանադրությունից բխող օրենքները ինչպես նաև Սահմանադրական օրենքները, դատարանների բեռնաթամանն ուղղված քայլերը, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարված աշխատանքները, ԴԱՀԿ ծառայության բարեփոխումները այդ թվում հայեցողական լիազորությունների սահմանափակմանն ուղղված գործողությունները, քրեակատարողական համակարգում տեղի ունեցած դրական փոփոխություններն ու խնդիրների լուծման ճանապարհները, ինչպես նաև էլեկտրոնային ժողովրդավարության ոլորտում նախարարության ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը:
Նախարար Դավիթ Հարությունյանն ընդգծել է, որ հատուկ շեշտադրում է կատարվել դատարանների բեռնաթափման և մասնագիտացման վրա: 2019 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել Սնանկության դատարանը, կալանքի՝ մինչդատական վարույթի գործերն այսուհետ քննվելու են քրեական մասնագիտացում ունեցող դատավորների կողմից: Երևանի վարչական շրջանների 7 դատարանները միավորվել են մեկ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կազմում, ինչն ըստ նախարարի, հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր վարչական շրջաններում առկա էր դատավորների անհամաչափ ծանրաբեռնվածություն, իսկ դատավորների թիվն ավելացնելն ինքնին հարցը չէր լուծի, քանի որ դրա համար անհրաժեշտ է ենթակառուցվածք, տարածքներ և այլն: Դավիթ Հարությունյանի խոսքով՝ այս կերպ համահարթեցվում է դատավորների ծանրաբեռնվածությունը, ինչը դրական ազդեցություն կունենա դատական ակտերի կայացման տևողության վրա: Զեկուցվել է նաև, որ 10-ով ավելացվել է դատավորների թիվն այն հատկապես այն ուղղություններում, որտեղ առավել անհրաժեշտություն կար: Նախարարն ընդգծել է, որ ներդրվել են մի շարք այլ գործիքներ, որոնց արդյունքները տեսանելի կլինեն ընթացիկ տարվա ընթացքում: Ըստ Դավիթ Հարությունյանի` ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կան բազմաթիվ գործեր, որոնք կարող են լուծվել անգամ արտադատական կարգով. այդ գործերը պարունակում են շատ քիչ իրավական գործընթաց: Համաձայն արդեն իսկ ընդունված օրենսդրական փոփոխությունների՝ ապրիլ ամսից Արդարադատության նախարարությունը և Կենտրոնական բանկը հաստատելով տիպային պայմանագրեր՝ հնարավոություն կընձեռեն կողմերին վեճի պարագայում նոտարից էլեկտրոնային եղանակով ստանալ կատարողական թերթ և անմիջապես դիմել ԴԱՀԿ: Ակնկալվում է, որ այս գործիքի կիրառման արդյունքում դատարաններն էապես կբեռնաթափվեն: Միաժամանակ, դատավարական օրենսգրքերով նախատեսվում են ավելի օպտիմալ մեխանիզմներ, շուտով կգործեն նաև ծանուցումների և հայցերի ներկայացման էլեկտրոնային համակարգերը:

Վարչապետ Կարապետյանը հատուկ կարևորել է դատարանների բեռնաթափմանն ուղղված միջոցառումների իրականացումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի բիզնես միջավայրի հետագա բարելավմանը: 

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարված աշխատանքներից կարևորվել են ապօրինի հարստացման քրեականացումը, շահերի հայտարարագրման ինստիտուտի ներդնումը, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմի ընդլայնումը, ազդարարների պաշտպանության ապահովումը, Կոռուպցիայի կանխարգելման մարմնի ստեղծումն ու կանխիկ դրամով գործարքներ կատարելու սահմանափակումը: 

ՔԿՀ-ներում իրականացրած բարեփոխումներից նախարարն առանձնացրել է 10 քրեակատարողական հիմնարկներում ներդրված Էներգախնայողության ծրագիրն ու բժշկական ծառայությունների արդիականացման աշխատանքները: Ծրագրերից առաջինի արդյունքում ՔԿՀ-ներն ապահովվել էն անհրաժեշտ ջերմային և հիգիենիկ պայմաններով, էներգաարդյունավետ լուսատուներով, կառուցվել են գազատարներ և կաթսայատներ, իսկ երկրորդ ծրագրի շրջանակում 11 քրեակատարողական հիմնարկներ ապահովվել են առողջության առաջնային պահպանման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով: 

Զեկուցվել է, որ ԴԱՀԿ ոլորտի բարեփոխումներն ուղղված են եղել կատարողական գործողությունների կատարման և որոշումներ ընդունելու ժամկետների սահմանմանը, իսկ բիզնեսի բնականոն ընթացքն ապահովելու համար նախատեսվել է, որ որպես հայցի ապահովման միջոց արգելանքը սկզբնապես դրվում է տնտեսվարող սուբյեկտի ոչ թե ֆինանսական միջոցների, այլ՝ անշարժ գույքի վրա: ԴԱՀԿ-ում հարուցված վարույթների մասին քաղաքացիներին տեղեկացնելու նպատակով ստեղծվել է SMS հաղորդագրության միջոցով ծանուցվելու հնարավորություն: Բացի այդ, մշակվել է համակարգչային ծրագիր, որի միջոցով քաղաքացին կարող է սմարթ հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի միջոցով տեղեկանալ իր նկատմամբ հարուցված կատարողական վարույթի վերաբերյալ:

Էլեկտրոնային ժողովրդավարության ուղղությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կատարված աշխատանքներում կարևորվել են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակի՝ www.e-draft.am-ի, և թեժ գծի www.e-hotline.am կայքի գործարկումը, ինչպես նաև հարցումների միասնական էլեկտրոնային հարթակի՝ www.e-request.am-ի, www.e-apostille.amէլեկտրոնային ապոստիլ համակարգի ստեղծումն ու էլեկտրոնային նոտար համակարգի արդիականացմանն ուղղված աշխատանքները:
Պետություն-մասնավոր հատված համագործակցության որպես լավագույն օրինակ նշվել է պետական մարմինների գործառույթները մասնավոր հատվածին պատվիրակելու գործընթացը: Ներկայում պետական ծառայություններ մատուցող օպերատորների թիվն ինն է, որոնց պատվիրակված է շուրջ 67 ծառայություն: 2017 թվականի դեկտեմբների 31-ի դրությամբ պետական մարմինների գործառույթներ իրականացնող օպերատորների կողմից մատուցվել է 1722 ծառայություն: Կարեն Կարապետյանը ողջունել է այս գործընթացի իրականացումը, օպերատորների ու մատուցվող ծառայությունների ընդլայնումը, միաժամանակ առաջարկել շարունակել անձանց նշված հնարավորությունների վերաբերյալ իրազեկման աշխատանքները: 

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև ազատազրկման հետ չկապված պատիժների կատարումը, վերահսկողությունն ու դատապարտյալների վերաինտեգրումն ապահովող ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության և աշխատանքները, մասնավորապես, Երևան քաղաքում, Արարատի և Լոռու մարզում Էլեկտրոնային հսկողության համակարգի փորձարկման արդյունքները:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ արդարատատության նախարարության կողմից մշակվող «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծին որով հստակ նոր կարգավորումներ են նախատեսվում շենքերի կառավարման, համատիրությունների գործունեության հարցերին։ Ի պատասխան վարչապետի հարցի՝ նախարար Հարությունյանը զեկուցել է, որ նշված օրենքի նախագիծը ներկայումս գտնվում է լրամշակման փուլում և այն կառավարության աշխատակազմ կներկայացվի մարտի սկզբներին: 

Ընդգծվել է, որ Արդարադատության նախարարության 2018 թվականի աշխատանքները հիմնականում ուղղված են լինելու բիզնես ռեգիստրի ստեղծմանը, քրեական պատիժների համակարգի գաղափարախոսության փոփոխմանը, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարության և սնանկության կառավարիչների էլեկտրոնային հարթակի ստեղծմանը: