Մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը․ ՀՀ արտգործնախարարը՝ Էրդողանի ուղերձի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:04
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
Բոլորը

Հետպատերազմյան առաջին ապրիլի 24-ը հատուկ միջազգային հնչեղություն ունեցավ։ Այս տարի այդ օրը նշանավորվեց հայ ժողովրդին միջազգային հանրության կողմից շատ ուժեղ զորակցությամբ։ Այս մասին այսօր Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։

«Ծանոթ ենք Թուրքիայի նախագահի նամակին և այնտեղ հնչեցված պատրաստակամությանը, բայց պետք է նշեմ, որ մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլև գործերը։ Նախկինում էլ եղել են նման ուղերձներ։ Անգամ եղել է ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը, սական, դրական շարունակություն չի ունեցել», նշեց նախարարը։

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին ուղերձ էր հղել Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին, որում նշված էր․ «Մեր ժողովուրդները դարեր շարունակ խաղաղ ապրել են այս հողերում: Մենք չպետք է թույլ տանք, որ մոռացվի թուրքերի և հայերի համակեցության մշակույթը, որը բազմապատկվել է հարյուրամյակների ընթացքում և օրինակ է համարվել ողջ մարդկության համար»։

Թուրքիայի նախագահը նշել էր, որ հարգում է Առաջին աշխարհամարտի տարիների ծանր պայմաններում Օսմանյան պետությունում զոհված հայերի հիշատակը, ցավակցում նրանց թոռներին և երախտագիտություն հայտնում Թուրքիայի հայերին՝ երկրում այսօր ընթացող արդար պայքարին աջակցելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան