ՀՅԴ Բյուրոն ողջունում է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը հաստատող ուղերձը

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել, ողջունելով ԱՄՆ նախագահի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը հաստատող ուղերձը։     

«2021թ. Ապրիլի 24-ը պատմական օր է հայութեան համար։ Պատմական օր է, որովհետև Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի օրը, Ամերիկայի Միացեալ Նահանգների գործադիր իշխանութիւնը, յանձինս նախագահ Ջոզեֆ Բայդէնի, պաշտօնապէս վերահաստատեց Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը։

Այսպիսով, փաստօրէն, Ամերիկայի Միացեալ Նահանգները անցան այն բազմաթիւ երկրների շարքը, որոնց ո՛չ միայն օրէնսդիր, այլ նաև գործադիր իշխանութիւններն են ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը։

Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի կողմից Ցեղասպանութիւն եզրոյթի գործածութիւնը այս օրերին յոյժ կարևոր է նաև այն պատճառով, որ փաստացի գնահատական է տրւում Արցախեան վերջին՝ 44-օրեայ պատերազմին ուղղակիօրէն ու անթաքոյց ներգրաւուած Թուրքիայի՝ սրանից 106 տարի առաջ կատարած ու առաւել քան մէկ դար շարունակուող ցեղասպանական գործողութիւններին։

Արձանագրուած յաջողութիւնը արդիւնքն է տասնամեակներ շարունակ Հ.Յ.Դ. Ամերիկայի Միացեալ Նահանգների մարմինների, Հայ Դատի յանձնախմբերի և գրասենեակների և հազարաւոր նուիրուեալների անդուլ, անխոնջ ու անկոտրում պայքարի։ Այն՝ արգասիքն է մեր մարմինների, գրասենեակների ու յանձնախմբերի հանդէպ ամերիկահայութեան հաւատքի, հայութեան հետևողական աշխատանքի, Հայ Դատի ամերիկացի բարեկամների, աջակիցների ու քաղաքական գործիչների։

Հ.Յ.Դ. Բյուրոն,  իր շնորհակալությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր անվհատ պայքարեցին այս հաջողութեան համար։ Վարձքներդ կատա՛ր։

Ամերիկայի Միացեալ Նահանգների այս յայտարարութեան պատգամը մեզ համար միանշանակ է. պայքարը շարունակւում է, մինչև Թուրքիան ընդունի իր պատմական պատասխանատւութիւնը և կատարի արդարացի հատուցում։ Հայ Դատը ժամանցելիութիւն չի ճանաչում։ Հայութեան ոտնահարուած իրաւունքները պիտի՛ վերականգնուեն։ Հայաստանն ու հայութիւնը իրենց արժանի տեղը պիտի՛ ունենան ազգերի համաշխարհային ընտանիքում։ Հայութիւնը պիտի՛ ունենայ անվտանգ ապրելու և արարելու հնարաւորութիւն իր բնօրրանում։

Ուրեմն, օն անդր առաջ՝ դէպի նոր յաղջողութիւններ ու նոր յաղթանակներ»,- ասված է հայտարարությանն մեջ։