Արամ Առաջինը ողջունել է ԱՄՆ նախագահի հայտարարությունը
Քաղաքականություն
24.04.2021 | 21:02Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը ողջունել է ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանությունը ճանաչելը։
«Մեծապես ողջունելի է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի իմաստուն ու քաջ քայլը՝ 1915-ին Օսմանյան թուրք պետության կողմից հայ ժողովրդի դեմ ծրագրված ու գործադրված ցեղասպանությունը անվանել ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»,- ասված է հայտարարության մեջ։