2,7% տնտեսական աճի կանխատեսումը ոչ իրատեսակա՞ն, թե՞ զուսպ գնահատական․ կարծիքներ՝ ՀԲ-ի զեկույցի մասին

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

2017 թվականին 2,7% տնտեսական աճի կանխատեսումը շատ փոքր թիվ է Հայաստանի համար, բայց դա էլ վերջնական չէ և ինչ-որ առումով նաև լավատեսական։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀԲ-ի «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ-2017. Եվրոպա և Կենտրոնական Ասիա» զեկույցին։ 

Տեղեկացնենք, որ ըստ զեկույցի՝ ՀՀ-ում այս տարի տնտեսական աճը կկազմի 2,7 տոկոս․ «Մեր երկրում մի խնդիր կա, որը ոչ մի կերպ չի լուծվում․ երկրի ներսում փոփոխություն չի լինում քաղաքականության առումով, և ընդհանուր առմամբ ավելի շատ այլ երկրներից է կախված Հայաստանի տնտեսության վիճակը, օրինակ՝ ՌԴ-ից։ Մենք նավթ չարտահանող երկիր ենք, բայց մեր երկրի վիճակը կախված է նավթից․ մեր նավթը տրանսֆերտներն են, որ ստանում ենք դրսից»,- ասաց տնտեսագետը՝ հիշեցնելով, որ ՌԴ-ի տնտեսական վիճակով պայմանավորված Հայաստան փոխանցվող տրանսֆերտները վերջին տարիներին կտրուկ նվազել են։ Վահագն Խաչատրյանը իրատեսական չի համարում անգամ 2,7 տոկոս տնտեսական աճի ապահովումը, հիշեցնում է, որ նախորդ տարի իշխանությունները «պայծառ ապագա էին խոստանում», սակայն ընդամենը 0,2 տոկոս տնտեսական աճ ապահովվեց։

«Երբ նայում ենք մակրոտնտեսական ցուցանիշներին, արձանագրում ենք, որ մեզ մոտ շինարարություն, ըստ էության, չկա, քաղաքացիների եկամուտների աճ չկա, հիմնականում տնտեսական աճի գործոն են ներդրումները, որոնք էլ պետք է բարձրացնեն եկամուտները, աշխատատեղ ստեղծեն, այդ ամենը մի ամբողջ շղթա է, բայց իրականում թե ինչ ձևով կանդրադառնա, այլ խնդիր է»,- նկատեց Խաչատրյանը։

Ի դեպ, տնտեսագետը ուշադրություն հրավիրեց նաև տարբեր տնտեսական ցուցանիշների վրա, որոնք հրապարակում է Հայաստանի վիճակագրական ծառայությունը:

 «Վրաստան-Հայաստան առևտրաշրջանառության մեջ մի բան է հրապարակել Հայաստանի վիճակագրական ծառայությունը, մեկ այլ բան՝ Վրաստանինը, ըստ մեր հաշվետվության` մենք 40 միլիոնով ավելին ենք իրականացրել»,- ասաց նա։

Անդրադառնալով Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության աշխատանքին, Վահագն Խաչատրյանն ասաց․ «Թող ոչ ոք չվիրավորվի, բայց սպասելիք չունեմ անձերի փոփոխությունից, ոչինչ չի փոխվելու, իրենք ենթարկվում են համակարգին, իրենց հիմնական նպատակը եղել է այդ խմբի շահերը սպասարկելը, այլ ոչ թե երկրի տնտեսական զարգացումն ապահովելը»։

Ի տարբերություն Վահագն Խաչատրյանի՝ տնտեսագետ Ատոմ Մարգարյանը գտնում է, որ ՀԲ-ի զեկույցը շատ «զուսպ» է և այս տարի շատ ավելի բարձր տնտեսական աճ կլինի․ «Միջազգային ֆինանսական կառույցները՝ ՀԲ-ն, ԱԱՀ-ն նախկին Խորհրդային միության երկրների նկատմամբ շատ զուսպ սցենար են կանխատեսել, և 2,7 տոկոս աճը ինձ թվում է կապում են Ռուսաստանի կարգավիճակի հետ, սակայն կանխատեսումները մի բան է, վիճակագրությունը՝ մեկ այլ, ուստի 2,7 տոկոսը մեղմ գնահատական է»,- ասաց նա։

Տնտեսագետը գտնում է, որ 2017-ի առաջին քառորդն «անբարենպաստ» էր քաղաքական առումով․ «Ընտրություններ էին, և ներդրողները զուսպ վարքագիծ էին դրսևորում, սակայն նախատեսված ներդրումային ծրագրերի իրագործման բոլոր հիմքերը կան․ ուղղակի ներդրումների ծավալն առաջին չորս ամիսներին գրեթե այնքան է, որքան ողջ նախորդ տարվա ընթացքում»։

Վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարել էր սպասվող 3,2 միլիարդ դոլարի ներդրումների մասին, որը, ինչպես հետագայում պարզվեց, տարվա կտրվածքով դրսևորվելու է միայն 850 միլիոն դոլարի տեսքով: Մեր այս հիշեցմանը տնտեսագետն արձագանքեց․ «Վարչապետի հայտարարած ներդրումները կլինեն, եթե երկրում ցնցումներ, ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, ինչպես «Սասնա ծռերի» ժամանակ էր»։

Նկատենք, որ Ատոմ Մարգարյանը Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը դրական է գնահատում` նշելով, որ նախորդ երկու կառավարությունները եռապատկել են երկրի արտաքին պարտքը։

 

Սեդա Ղուկասյան