Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Ապրիլի 23-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը:

Բացման խոսքում փոխվարչապետը նշել է, որ 2020թ. կորոնավիրուսի համավարակը և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը խաթարող ազդեցություն են ունեցել Հայաստանի սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական անվտանգության միջավայրի, ինչպես նաև հետագա կայուն զարգացման հնարավորությունների վրա: Հետևաբար, ներկայումս առավել առաջնահերթ են դարձել ծնելիության բարձրացման, կյանքի տևողության երկարացման և ամուսնությունների թվի ավելացման հարցերը:

Փոխվարչապետը հայտնել է, որ 2019թ. Խորհրդի ստեղծման օրվանից միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքում կառավարությունը պարբերաբար անդրադարձել է ժողովրդագրական իրավիճակի կանխատեսումներին և միջազգային լավագույն փորձին: Դրա արդյունքում մշակվել և կյանքի են կոչվել մի քանի ծրագրային փաթեթներ՝ միտված ծնելիության խրախուսմանը, երիտասարդ ու երեխաներ ունեցող ընտանիքների աջակցությանը և բնակարանային ապահովությանը: Այդ համատեքստում նա առանձնացրել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի բարձրացումը, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար աշխատող մայրերին վճարվող ամսական նպաստի չափի ավելացումը, գյուղական բնակավայրերում երեխայի ծնվելու դեպքում ընտանիքներին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի հատկացումը, ինչպես նաև «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ. ծրագրերի» հաստատումը՝ 3 կոմպոնենտներով՝ «Միանվագ դրամական աջակցություն», «Կանխավճարի ապահովագրություն» և «Երեխայի ծննդյան աջակցություն»:

Տիգրան Ավինյանը միաժամանակ շեշտել է, որ անհրաժեշտ է բարեփոխումներին շարունակական բնույթ հաղորդել: Ըստ նրա՝ ժողովրդագրական վիճակի բարելավման քաղաքականության հարցում կառավարությունը պետք է լինի հավակնոտ՝ ստեղծելով խթանիչ մեխանիզմներ, որպեսզի իրականություն դառնա ամեն հայ ընտանիքում առնվազն 3 երեխա ունենալու նվազագույն նպատակը:

Նիստի ժամանակ ներկայացվել է նաև ժողովրդագրական ընթացիկ իրավիճակի վիճակագրությունը: Քննարկվել են Հայաստանի ժողովրդագրական մարտահրավերները և լուծումների հնարավոր ուղիները: Բովանդակային անդրադարձ է կատարվել «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի և «Վերադարձի և հայրենադարձության աջակցության ծրագրի» նախագծերին: