Պետք է ոչ թե խնդիրների, այլ դրանց լուծումների վրա կենտրոնանալ․ Հայկ Չոբանյան

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ապրիլի 23-ին ընդունել է Հայաստանի օպերատորների միության ներկայացուցիչներին՝ միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանի գլխավորությամբ։

Նախարարը կարևորել է ոլորտային միությունների, ասոցիացիաների, նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները, նշել, որ համագործակցության հիմնական սկզբունքը լինելու է ոլորտի վրա հենված աշխատանքը. «Մեր խնդիրը իրական սպեկտրի զարգացումն է, որի վրա հենվելով պետք է առաջ գնալ։ 10 տարի առաջ ասոցիացիան էր զբաղվում այն նույն խնդիրներով, ինչով հիմա մենք։ Եվ, եթե այսօր մենք հաջողություն ունենք՝ միայն ոլորտի  շնորհիվ է․ ոլորտը և՛ ռազմավարությունն է մշակել, և՛ այն իրականացրել, և՛ բիզնեսով է զբաղվել, և՛ արժեք է ստեղծել»,- ասել է Հայկ Չոբանյանը՝ նշելով, որ ոլորտի ներկայացուցիչները պատրաստակամ են համագործակցելու, մեկ թիմում աշխատելու՝  բարձր նշաձող ապահովելու համար։

Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը Միության անունից շնորհավորել է Հայկ Չոբանյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, այնուհետև ներկայացրել Միության գործունեության նպատակները, հիմնական ուղղությունները, ընթացիկ ծրագրերն ու հետագա նախաձեռնությունները։

Նշվել է, որ բավական աշխատանք է կատարվել հեռահաղորդակցության ոլորտի օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ, մասնավորապես՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի ընդունման հարցում, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի մշակման, Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում Լայնաշերտ ինտերնետի ռազմավարությունը մշակելու ուղղությամբ։ Ընթացիկ ծրագրերից նախարարին է ներկայացվել Երեխաների առցանց անվտանգության վերաբերյալ և ՀՊՏՀ – ի ուսանողների համար հեռահաղորդակցության ոլորտի մասնագիտացված դասընթացների անցկացումը, լայնաշերտ ինտերնետի քարտեզագրումը, ինտերնետ չունեցող բնակավայրերում հասանելիության ապահովումը։

Ներկայացված ծրագրերի շուրջ տեղի է ունեցել հանգամանալից քննարկում՝ դրանք առավել ընդգրկուն դարձնելու համար։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սեղմ ժամկետներում կազմակերպել աշխատանքային քննարկում՝ Միության ներկայացուցիչների և Նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ, քննարկել եղած խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ, գտնել լուծման օպտիմալ տարբերակներ՝ նշելով կատարման ողջամիտ ժամկետներ։

Նախարար Հայկ Չոբանյանը հատկապես կարևորել է  խնդիրներին լուծում տալու անհրաժեշտությունը. «Պետք է ոչ թե խնդիրների, այլ դրանց լուծումների վրա կենտրոնանալ։ Պետք է բերվի կոկրետ փաթեթ՝ լուծումներով և իրավական հիմնավորումներով»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ ինքն անձամբ հետևողական է լինելու։

Նախարարն ընդգծել է, որ պետք է փոխել մոտեցումները և նոր արագությամբ շարժվել առաջ․  նախաձեռնողականությունն այս հարցում առաջնային է։