Ինչպես Թուրքիան համաշխարհային առաջատար դարձավ Covid-19-ի տարածման դեպքերով․ համաճարակը դուրս է եկել վերահսկողությունից․ DW

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Անցած մի քանի շաբաթների ընթացքում Թուրքիայում կտրուկ վատթարացել է համաճարակաբանական իրավիճակը. ապրիլի 22-ի դրությամբ, նախորդ 1 օրվա ընթացքում Թուրքիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 54 791 դեպք, 354 մարդ մահացել է հիվանդության պատճառով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Վերջին 7 օրվա ընթացքում երկրում վարակման միջին մակարդակը հասել է 500 դեպքի 100000 բնակչի հաշվով. սա մոտ երեք անգամ ավելին է, քան Գերմանիայում: Առանձնապես մտահոգիչ է իրավիճակը Թուրքիայի ամենամեծ քաղաքում ՝ Ստամբուլում, որտեղ այս ցուցանիշն արդեն գերազանցել է 900-ը:

Շատերը կատարվածի մեջ մեղադրում են Թուրքիայի կառավարությանը: Մարտի 1-ին իշխող իսլամական պահպանողական Արդարություն և զարգացում կուսակցության ( AKP) ղեկավարությունը մեղմացրեց սահմանափակումները ՝ հակառակ գիտնականների և բժիշկների առաջարկությունների: Թուրքիայում սրճարաններն ու ռեստորանները վերաբացվեցին, իսկ երեկույթները թույլատրվեցին:

Այդ որոշման հետևանքները իրենց երկար սպասել չտվեցին․ այդ օրվանից կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծացել է առնվազն 5 անգամ․ մարտի 1-ին դրությամբ վարակման թվի օրական աճը չի գերազանցել 10 000 դեպքը։

«Սա նշանակում է, որ համաճարակը դուրս է եկել վերահսկողությունից»,- փաստում է Թուրքիայի բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչ Նասիր Նեսանիրը։

Ըստ նրա՝ իշխանությունների որոշումները ոչ մի գիտական հիմք չունեն, իսկ բժշկական կազմակերպությունների կարծիքներն արհամարհվել են։ «Այժմ դրա համար ստիպված են վճարել շարքային քաղաքացիներն ու բժիշկները»,- ասել է Նեսանիրը։

Ընդդիմությունը ևս մեղադրում է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը համաճարակի դեմ պայքարում երկակի ստանդարտների մեջ, մասնավորապես նրանում, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա կուսակցությունը բազմաթիվ համագումարներ են կազմակերպել: Այդ ժամանակից ի վեր, կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը դրանց անցկացման վայրերում է՛լ ավելի արագ է աճել:

Տաթև Ֆռանգյան