Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Քաղաքականություն
23.04.2021 | 16:28Էգեյան ծովում ՝ Թուրքիայի ափերի մոտ, 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu-գործակալությունը` հղում կատարելով Թուրքիայի կառավարությանն առընթեր աղետների կանխարգելման և չեզոքացման վարչությանը:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Տեղեկացվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 22:49-ին սահմաններում՝ Մուղլա նահանգի Դաթչա շրջանի ափերի մոտ։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 7,08 կմ խորության վրա: