Ինչեր ասես, որ չեն անի հանուն շեֆի ՀՀԿ-ականները՝ կատաղած. ինչ կատարվեց ավագանու նիստի ժամանակ. «Ժողովուրդ»

Լուրեր

12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեւանի ավագանու նիստում կատարվածին որակում տալն իսկապես դժվար է: Չնայած հայերենը հարուստ լեզու է, սակայն բառերն ամբողջությամբ չեն արտացոլում իրականությունը: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները փորձում էին իրենց պատկերացումների շրջանակներում բարձրացնել Նուբարաշեն համայնքի խնդիրը` կոյուղաջրերով տարաները «նվիրելով» քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Քաղաքապետը, տեսնելով նիստի ժամանակ այդ տարաներով իրեն մոտեցող ավագանու անդամներին, սկսեց իրար խառնվել` հրահանգելով. «Դեմներն առե՛ք, դեմներն առե՛ք, շուտ-շուտ»: Ու ավագանու կին անդամների վրա հարձակվեցին քաղաքապետարանի աշխատակիցները` փորձելով իրենց անձը զոհելով` փրկել շեֆին գարշահոտությունը մի քանի րոպեով շնչելու անախորժությունից: Չստացվեց. կոյուղաջրերը լցվեցին քաղաքապետի սեղանին, հոտը տարածվեց ողջ դահլիճում, եւ իշխանավորները մի պահ զգացին այն, ինչ ամեն օր զգում ու շնչում են նուբարաշենցիները: Հետո ավագանու նիստում սկսվեց ծեծկռտուք. ՀՀԿ-ականները՝ տղամարդիկ, հարձակվեցին, ապտակեցին «Երկիր ծիրանիի» կանանց` քաշքշելով նրանց մազերից, իհարկե, ստանալով մի քանի պատասխան ապտակ:

«Ժողովուրդ»-ին ավելի ուշ հայտնի դարձավ, որ Տարոն Մարգարյանն իր ենթակաների վրա խիստ բարկացել է, որ չեն կարողացել ժամանակին ավագանու անդամների «դեմն առնել» եւ չեն կարողացել կանխել, որ կոյուղաջրերը չթափեն: Ամենանողկալին ավագանու ՀՀԿ-ական կանանց պահվածքն էր, երբ հարցազրույցներում արդարացնում էին ընդդիմադիր կին գործընկերներին ծեծելը: Իսկապես, ինչեր ասես, որ չեն անի հանուն շեֆի ՀՀԿ-ականները՝ կատաղած:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: