10 միլիարդ դրամով Հայաստանն ավելացնում է Արցախին տրվող ֆինանսավորումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գործադիրն այսօր հավանություն տվեց Արցախի կառավարությանն աջակցություն տրամադրելու համաձայնագրի պայմաններին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրեց, որ համաձայնագրով նախատեսվում է 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարում լրացուցիչ մինչև 10 միլիարդ դրամի հատկացում Արցախի Հանրապետությանը՝ պատերազմի հետևանքով գույքային վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության ծրագրի շրջանակներում աջակցություն տրամադրելու համար:

«Մասնավորապես՝ Արցախի կառավարության կողմից ընդունված 2 ծրագրի շրջանակներում նախատեսվում է գույքային վնասի փոխհատուցում իրականացնել ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ բացառությամբ բնակելի անշարժ գույքի, որի մասով առանձին որոշում արդեն կայացվել է: Նախատեսվում է վնասի փոխհատուցում հատկացնել այն քաղաքացիներին և իրավաբանական անձանց, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են հասարակական և արտադրական նշանակության շենք-շինություններ, մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, գյուղատնտեսական, շինարարական և այլ տեխնիկա, ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործվող հիմնական միջոցներ, կաթնատու և մսատու կենդանիներ, մեղվաընտանիքներ, պտղատու և խաղողայգիներ»,- նշեց նախարարը:

Առաքելյանի խոսքով՝ մինչև 5 միլիոն դրամ աջակցությունը տրամադրվելու է միանվագ ֆինանսական տեսքով, 5 միլիոնից ավելը՝ մուրհակի տեսքով, ինչը հնարավորություն կտա Արցախում գործարար ծրագրեր իրականացնել:

«Տարբեր շահառուների խմբով աջակցության չափը հնարավոր է՝ հասնի յուրաքանչյուր վնասի փոխհատուցման պարագայով մինչև 100 միլիոն դրամի, մասնավորապես ոչ բնակելի շենք-շինությունների կորստի պարագայում»,- նշեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: