Նոր պատերազմի շեմի՞ն. Ալիևը Զանգեզուրն ուժով վերցնելու սպառնալիքներ է հնչեցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
Բոլորը

Ադրբեջանի նախագահը երեկ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ բացահայտ սպառնալիքով է հանդես։ «Մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի ստեղծման առաջադրանքը՝ ցանկանա դա Հայաստանը, թե ոչ: Եթե Հայաստանը ցանկանա, դա հեշտ կարելի է լուծել, եթե չցանկանա, մենք դա ուժով կլուծենք»,- ասել է նա։

Բացի այդ, Ալիևը նշել է, որ «Բաքուն չի կարող թույլ տալ Հայաստանին իր բանակը հասցնել այնպիսի վիճակի, որով այն կարողանա սպառնալ Ադրբեջանին»:

Երեկ երեկոյան Ադրբեջանի նախագահի սպառնալիքներին կոշտ արձագանքել է պաշտոնական Երևանը։

Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում ասվում է․ «Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության և հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին և կեղծ բնույթը: Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռազմավարական դաշնակցի, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղությամբ շահագրգռված բոլոր գործընկերների հետ: Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»։

Ալիևի ռազմատենչ հայտարարությունները դատապարտել և միջազգային հանրությանն ուշադրությունն այդ փաստի վրա է հրավիրել Հայաստանի մարդու իրավուքների պաշտպանը։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազրույցը ցեղասպան քաղաքականության ապացույց է, այն պարունակում է միջազգային իրավունքով բարցարձակ արգելված՝ Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված ահաբեկումներ են: Այս ամենն իրականացվում է պատմական փաստերի բացահայտ աղավաղմամբ՝ ներկայացնելով Զանգեզուրը իբր ադրբեջանական պատմական տարածք»,- գրել է Թաթոյանը։

Արման Թաթոյանը նշել է՝ այս օրերին փաստահավաք աշխատանքներ է իրականացնում Սյունիքի մարզի համայնքներում: Արդյունքները հաստատում են, որ ադրբեջանցի զինվորականները կրակում են խաղաղ բնակավայրերի հարևանությամբ, բացահայտ ահաբեկում խաղաղ բնակիչներին ու երեխաներին:

ՄԻՊ-ն ընդգծել է, որ Միջազգային կառույցները պարտավոր են հաշվի առնել՝ իրենց լռությունը պատերազմի ընթացքում նպաստեց ադրբեջանական ավելի մեծ դաժանությունների, իրավունքների անհավանական կոպիտ խախտումների. «Անհրաժեշտ է վճռական, իրական արդյունք ապահովող միջոցներով կանխել ադրբեջանական ցեղասպան ու ֆաշիստական քաղաքականությունը, հայատյացության ու թշնամանքի պետական քարոզը՝ բացառելու համար իրավունքների նոր խախտումներ, նոր պատերազմական հանցագործություններ ապագայում»,- գրել է նա։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան կարծում է, որ Ալիևի սպառնալիքներն առարկայական են․ նա հայկական կողմին երկընտրանքի առաջ է կանգնեցրել։

Փորձագետը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները կգնան Ադրբեջանը Թուրքիային կապող միջանցքը զիջելու ճանապարհով։ Նա, միաժամանակ, նկատում է՝ Սյունիքը դարձել է գերտերությունների շահերի բախման թատերաբեմ, և այստեղ կարևոր է ոչ միայն արտաքին ճկուն քաղաքականություն վարելը, այլև տեղացիների վերաբերմունքի փոփոխությունը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով աշխատանք տանելը կարևորում է նաև քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Նա նշում է՝ պետք է մեծացնել խաղացողների շրջանակը, որպեսզի Ալիևի ախորժակը զսպել ստացվի։ Անդրադառնալով Ալիևի ռազմատենչ հայտարարություններին՝ Ալիևը հիշեցնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ նա Հայաստանի տարածքային ամբողջականությանն է սպառնում։ Գրիգորյանը նշում է՝ Ալիևը ոչ միայն Զանգեզուրի, այլև Սևանի և Երևանի մասին է խոսել նախկինում, այս հայտարարությունն էլ պետք է դիտարկել այդ տեսանկյունից։

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ թուրք-ադրբեջանական տանդեմի համար Սյունիքը, մասնավորապես՝ Զանգեզուրը եղել ու մնալու է օրակարգային հարց և, հնարավոր բարենպաստ պայմանների պարագայում, կդառնա առաջնային թիրախ։

Սյունիքում իշխանությունների կողմից միջանցք զիջելու մասին հայտարարություններին իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը շատ կոշտ է արձագանքում՝ ասելով, թե դրանց հեղինակները քաղաքական դիվիդենտներ են քաղում։

Ի դեպ՝ այսօր հակառակորդին միջանցք տրամադրելու մասին վարչապետին հարց են ուղղել սյունեցիները, ինչին ի պաստախան Փաշինյանն ասել է՝ «Մեղրիի միջանցք չի լինելու», ոչ մի ճանապարհ էլ չեն բացելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան