Ոստիկանները պիտի ապահովեն, որ Շահումյան հրապարակը լինի դատարկ․ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
20.04.2021 | 15:05Շահումյան հրապարակը շարունակվում է գործարկվել որպես կայանատեղի: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում բարձրաձայնեց ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու որոշմամբ՝ Շահումյան հրապարակում ծառայողական կայանատեղի տրամադրելը արգելվել էր:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ ավագանու այդ որոշումը ճիշտ էր, և այն պետք է պահպանվի: «Ոստիկանները պիտի ապահովեն, որ Շահումյան հրապարակը լինի դատարկ»,-ընդգծեց քաղաքապետը:
Մանրամասները՝ տեսանյութում: