Մենք ձեր կյանքը թունավորելու ենք. Զարուհի Փոստանջյան

Լուրեր

12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
Բոլորը

Ավագանու նիստն ընդմիջումից հետո կրկին մեկնարկեց, քննարվում է քաղաքական, ռազմական գործիչ Արամ Մանուկյանի հուշարձանի տեղադրման հարցը: Նշենք, որ արձանը տեղադրվելու է Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ Հանրապետության մետրոյի հարևանությամբ:

Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը ելույթ ունեցավ՝ նշելով. «Հարգելի ոչ բոլոր անդամներ, մեզ շատ մեղադրեցին արձանի էսքիզը տարածելու մեջ: Ովքեր օրենք չգիտեն տեղեկացնեմ ավագանու անդամի պարտավորությունների մասին: Ավագանու անդամը պարտավոր է իր ընտրողներին տեղեկացնել կատարվողի մասին: Ովքեր օրենք չգիտեն հորդորում եմ այդ դրույթը կարդալ»:

Հարությունյանը նշեց՝ քննադատողները խոսում են, թե Արամ Մանուկյանը մեր մեծերից է և պետք է ունենա հուշարձան, նա նման հայտարարություն անողներին ասաց. «Այո, Արամ Մանուկյանը մեր մեծերից է, բայց գնացեք տեսեք ինչ վիճակում է նրա տունը, եղած հուշարձանները չենք պահպանում, բայց պաթոսով նորն ենք կառուցում: Այդ գումարները տրամադրեք նրա տունը վերականգնելու, վերակառուցելու համար»:

Նա նաև տեղեկացրեց՝ դեմ են քվեարկելու արձանի տեղարմանը: Տարոն Մարգարյանը նշեց, որ Արամ Մանուկյանի տունը մասնավոր սեփականություն է և իրենք լիազորություն չունեն այն վերափոխելու: Քաղաաքապետը վստահեցրեց՝ եթե լիազորություն ունենային՝ կկառուցեին:

Ելույթ ունեցավ նաև «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարիա Խաչատրյանը, ով արձանի էսքիզը որակեց խայտառակություն: «Մենք չպետք է մեր քաղաքը ծածկենք անշնորհք պատկերներով, որը չի ներկայացնում տվյալ մարդու պատկերը: Քանի որ ամեն ինչ բերում ու արագ-արագ ցանկանում են իրականացնել, ակնհայտ է որ կա կոռուպցիա և գլխավոր կոռուպցիոները այստեղ նստած նիստը վարողն է»,- շեշտեց Խաչատրյանը:

Հաջորդ ելույթը «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանինն էր, նա նշեց, որ այսօր բերված գարշահոտ հեղուկը վերցվել էր Նուբարաշենի տարածքից. «Այդ գարշահոտությունը պետք է զգաք նաև դուք, կոնյակի և թանկարժեք օծանելիքի բույրը չպետք է միայն ուղեկցի ձեզ, այլ նաև այն գարշահոտությունը որի մեջ գցել եք երկիրը»:

Փոստանջյանը նշեց, որ որևէ մեկը չի կարող ոտնձգություն իրականացնել իրենց հանդեպ. «Այս գարշահոտությունն ուղեկցելու է ձեզ միշտ: Մի պահ այդ գարշահոտությունը զգացիք ու խառնվեցիք: Գարշահոտությունից չեք խեղդվելու, այլ թուանվորվելու եք: Մենք ձեր կյանքը թունավորելու ենք: Մեր հերոսներին Նուբարաշենից տեղափոխելու ենք և ձեզ տանենք այնտեղ: Արդար դատավարություն ենք իրականացնելու ու փոխատեղենք ձեզ: Մենք ձեր նկատմամբ արդար պատիժ ենք կիրառելու»,- եզրափակեց Փոստանջյանը: