Թուրքիայի մեջլիսում բարձրաձայնվել է Մուշի հին հայկական թաղամասի քանդման հարցը

Լուրեր

17.09.2026 | 12:10
Թրամփը հայ հոգևոր առաջնորդների է ընդունել // Նիագարայի ջրվեժը ՀՀ դրոշի գույներով կլուսավորվի․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 12:01
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծին
17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
Բոլորը

Թուրքիայի իշխանությունների գործուն աջակցությամբ շարունակվում են ջնջվել հայկական հետքերը: «Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը» (TOKİ) քաղաքաշինական ծրագրի անվան տակ քանդել է Մուշ քաղաքի Քալե թաղամասի պատմական հայկական բոլոր տները, բացառությամբ մեկի. փոխանցում է ermenihaber-ը:

Մուշի քաղաքապետարանի և հիշյալ վարչության համագործակցությամբ քանդված հայկական տների տեղերում բազմաբնակարանային համալիր է կառուցվել: Նշվում է, որ հայկական տները ոչնչացնելու որոշումը հաստատվել էր դեռևս 2011թ. Մուշի քաղաքային խորհրդի կողմից:

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Մուշից ընտրված պատգամավորներ Շեվին Ջոշքունը և Գյուլյուսթան Քըլըչ Քոչյիղիթը Մուշի հայկական թաղամասի քանդված տների տեղերում բազմաբնակարանային համալիրի կառուցման հարցը տեղափոխել են խորհրդարանի (մեջլիս) օրակարգ:

Նրանք գրավոր հարցապնդումներ են ուղղել Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումին և մշակույթի ու զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյին:

Ընդդիմադիր պատգամավորները, դիմելով նախարար Քուրումին, հիշեցրել են, որ Մուշի 3 թաղամասներում՝ Քալեում, Դերեում և Մինարեում, մինչև 2000-ական թվականների սկիզբը պահպանվում էին հայկական տները, որոնք, սակայն, 2012թ. ոչնչացվել և հիշողության բնաջնջման են ենթարկվել:

Նրանք պահանջել են Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարին պատասխանել, թե ի՞նչ նպատակով են Մուշի հիշյալ 3 թաղամասերում շենքեր կառուցվում, ինչու են թույլատրել շինարարությունը Քալե թաղամասի հայկական տների վրա:

Ջոշքունը և Քոչյիղիթը, դիմելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին, նշել են, որ այժմ Քալե թաղամասում միակ տունը, որը չի քանդվել և այժմ կանգուն է, գրանցվել է որպես «պաշտպանության ենթակա մշակույթի արժեք»: Նրանք նկատել են, որ չնայած այդ որոշմանը Մուշի քաղաքապետարանը տարիներ ի վեր խոչընդոտներ է ստեղծում և թույլ չի տալիս տան սեփականատիրոջը, որպեսզի այն վերականգնի:

Ընդդիմադիր պատգամավորները բացի վերոհիշյալ հարցերից նաև հետևյալ հարցերն են հղել Էրսոյին.

Մուշի Քալե թաղամասում մնացած վերջին հայկական շենքը, չնայած որ գրանցված է, ինչու՞ չեն կարողանում վերականգնել:

Արդյո՞ք Մուշի մշակութային արժեքների գույքագրման աշխատանքներ կատարվել են:

Մուշում քանի՞ գրանցված շենք կա: Այդ գրանցված շենքերից քանի՞սն են հայկական եկեղեցիներ:

Վերջին 5 տարում Մուշում քանի՞ շենք է վերականգնվել: Որո՞նք են այդ շենքերը և ընդհանուր առմամբ ո՞րքան բյուջե է դրանց համար հատկացվել:

Մուշի նահանգում գտնվող և Էրջան Չեթեին պատկանող հայկական տան գրանցման համարը ո՞րն է:

Խնդրո առարկա շենքի (տան) հետ կապված աշխատանքներ կատարվե՞լ են Մուշի մշակութային և զբոսաշրջության նահանգային վարչության կողմից։

Այդ շենքի մասին մեր նախարարության կողմից զեկույց պատրաստվե՞լ է: Լուսանկարներով փաստաթղթավորվել, քարտեզագրվել և գրանցման կտրոն պատրաստվե՞լ է:

Կա՞ արդյոք քաղաքում գտնվող հայկական տանն առնչվող մշակութային և բնական ժառանգության պահպանության տարածաշրջանային խորհրդի որոշումը: Եթե կա, ապա ո՞րն է որոշման ամսաթիվը ու համարը:

Հիշեցնենք, որ Էրջան Չեթեն, որը Քալե թաղամասում ծնված-մեծացած բնակիչ է ընդդիմացել է և ապամոնտաժողներին թույլ չի տվել քանդել 156 տարվա պատմություն ունեցող իր տունը: