Աշխարհը կորցրեց մեծ մարդասերներից մեկին. «Ավրորա» նախաձեռնության հայտարարությունը Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ

Լուրեր

09.06.2026 | 13:41
Գլխավոր շտաբի պետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:35
Միշել Տեր-Զաքարյանը դարձյալ կգլխավորի «Նանտը»
09.06.2026 | 13:26
Իշխան Սաղաթելյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:25
ՔՊ-ն Երևանում առաջատար է. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 13:21
Ուկրաինական ուժերը կրկին հարվածել են Ղրիմ տանող կամրջին
09.06.2026 | 13:17
555 տեղամասերի քվեարկության արդյունքները կվերահաշվարկվեն․ 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցություններից և «Հայաստան» դաշինքից
09.06.2026 | 13:05
Մենք կսկսենք նաև մեքենայի ներսում արձանագրել վարչական իրավախախտումը, այն է՝ հեռախոսը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:54
Սպասում ենք վերահաշվարկի արդյունքներին, որից հետո կհայտարարենք հետագա քայլերի մասին․ Նարեկ Կարապետյան
09.06.2026 | 12:43
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»
09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 12:07
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան պարարտանյութ և անտրացիտ կուղարկվի
09.06.2026 | 12:02
Սպասվում են հորդառատ անձրևներ
Բոլորը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ: Նախաձեռնության հայտարարության մեջ նշվում է. «Խորապես վշտացած ենք «Ավրորայի» համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական, հեղինակ, մանկավարժ ու խորհրդատու եւ մեզնից շատերի թանկագին ընկեր Վարդան Գրեգորյանի (1934–2021) կորստի կապակցությամբ:

Որպես «Ավրորայի» համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Վարդան Գրեգորյանն անխոնջ աշխատել է՝ օգնելու այդ տեսլականը կյանքի կոչելուն եւ երկրորդ հնարավորություն տալու նրանց, ովքեր ամենից ավելի ունեն դրա կարիքը: Մենք հավերժ երախտապարտ ենք նրա փորձառության ու տեսլականի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ստեղծման ու զարգացման գործում նրա ներդրած անգնահատելի ավանդի համար:

«Ավրորան» սգում է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ եւ աղոթք ու զորակցություն հղում նրա ընտանիքին եւ բոլոր նրանց, ովքեր օգտվել են նրա նշանավոր աշխատանքից եւ իմաստնությունից: Նրա ժառանգությունն ապրում է եւ շարունակելու է ապրել հավերժության մեջ»:

«Աշխարհը կորցրեց իր առաջատար մարդասերներից մեկին, Միացյալ Նահանգները կորցրեց մեծ ամերիկացու, իսկ հայ համայնքը կորցրեց մի հզոր անձնավորության, որը ոգեշնչում էր մեզ բոլորիս: Անձնական առումով, ես կորցրել եմ մի ընկերոջ, մի ուսուցչի, որն առաջնորդում էր իմ ուղին ու միտքն անհամար առումներով,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Նուբար Աֆեյանը: -Մենք սգում ենք նրա կորուստը, սակայն միեւնույն ժամանակ փառաբանում ենք նրա կյանքը՝ լեցուն ամենաարտասովոր նվաճումներով: Վարդանը հույսի փարոս էր, որն այնքա՜ն մարդու կյանք փոխեց դեպի լավը»:

«Վարդան Գրեգորյանի առաքելությունն էր հասնել խաղաղության ու բարգավաճման, ձայն հաղորդել ձայնազուրկներին եւ զորացնել անզորներին: Նա ներքին ահռելի ուժի, կարեկցանքի եւ իմաստնության տեր մարդ էր: Բոլորս խիստ կարոտելու ենք նրան», – ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Իրանի Թավրիզ քաղաքում ծնված Վարդան Գրեգորյանն անհամար մարտահրավերներ է հաղթահարել, որոնց բախվել է երիտասարդ տարիքում Միացյալ Նահանգներ ներգաղթելով, եւ շարունակել է նշանակալի կարիերա կառուցել, որը տեւել է մի քանի տասնամյակ եւ հատել իրեն հյուրընկալող երկրի գիտական, բարեգործական եւ մշակութային սահմանները: Նա կրթության եւ լուսավորության ջերմեռանդ ջատագով էր, որի համար գրքերը «հույսի, կրթության եւ ավելի լավ ապագայի կայաններ» էին:

1956 թ. Վ. Գրեգորյանն ընդունվել է Ստենֆորդի համալսարան, որտեղ մասնագիտացել է պատմության եւ հումանիտար գիտությունների բնագավառում եւ այն ավարտել է 1958 թ. գերազանցությամբ: 1964 թ. Ստենֆորդի համալսարանը Վարդան Գրեգորյանին շնորհել է Պատմության եւ հումանիտար գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 1969-ին արժանացել է Դանֆորթ հիմնադրամի Է. Հ. Հարբիսոնի «Ականավոր դասավանդման» մրցանակի (Distinguished Teaching Award)։ 1972 թ. նա միացել է Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին եւ նշանակվել Թարզյանի անվ. ամբիոնի պատմության պրոֆեսոր եւ Հարավային Ասիայի պատմության պրոֆեսոր: 1974 թ. նա եղել է Փենսիլվանիայի համալսարանի Արվեստի եւ գիտությունների ֆակուլտետի հիմնադիր դեկանը, իսկ չորս տարի անց դարձել է նույն համալսարանի քսաներեքերորդ ռեկտորը՝ պաշտոնավարելով մինչեւ 1981 թվականը:

1981–1989 թթ. Վարդան Գրեգորյանը եղել է Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահը եւ մեծ հեղինակություն է վաստակել գրադարանի մշակութային նշանակության կարգավիճակը վերականգնելու համար: 1989 թ. նա նշանակվել է Բրաունի համալսարանի նախագահ: Նրա ղեկավարության ներքո Բրաունի համալսարանը դարձել է եւ՛ ավելի գլոբալ, եւ՛ ակադեմիական առումով ավելի մրցունակ, եւ՛ ֆինանսապես ավելի ապահով։ Իր պաշտոնավարման ընթացքում նա ղեկավարել է մի նախաձեռնություն, որի շնորհիվ հավաքվել է ավելի քան 500 միլիոն դոլար՝ հատելով հաստատության հասութավորման 1 միլիարդ դոլարի սահմանագիծը: 1997 թվականից դր. Գրեգորյանը զբաղեցրել է Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի տասներկուերորդ նախագահի պաշտոնը: 1998 թ. ԱՄՆ նախագահ Քլինթոնը նրան պարգեւատրել է Ազգային հումանիտար գիտությունների մեդալով, իսկ 2004 թ. նախագահ Բուշը պարգեւատրել է Ազատության Նախագահական մեդալով՝ ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգեւով:

Վարդան Գրեգորյանը ներքին հզոր ուժի տեր մարդ էր, կարեկցանքի ու անսահման իմաստնության շտեմարան: Նա արժանացել է բազմաթիվ դրամաշնորհների, այդ թվում ՝ Սայմոն Գուգենհայմի հիմնադրամից, Ուսյալ հասարակությունների ամերիկյան խորհրդից (American Council of Learned Societies), Հասարակագիտական հետազոտությունների խորհրդից (Social Science Research Council) եւ Ամերիկյան փիլիսոփայական հանրությունից (American Philosophical Society): Բացի այդ, նա ստացել է պատվավոր բազմաթիվ աստիճաններ եւ պարգեւատրությունների արժանացել Ֆրանսիայի, Իտալիայի, Ավստրիայի ու Պորտուգալիայի կառավարությունների կողմից:

Աշխարհում բարգավաճման ու խաղաղության հասնելու իր առաքելության մեջ Վարդան Գրեգորյանը միշտ հանդես է եկել ամենաաղքատների եւ իրավազուրկների անունից: Լինելով ցեղասպանության, խտրականության եւ հետապնդումների վերացման գործի հանձնառու՝ իր կարեկցանքով ու վճռականությամբ ոգեշնչված բոլորի համար նա դարձել է ուսուցիչ ու հույսի փարոս: Երիտասարդ սերնդին նա առաջնորդել է բարությամբ ու խորաթափանցությամբ՝ փոխելով մարդկային կյանքերը եւ մշտապես առաջնորդելով անձնազոհության ու նվիրվածության իր անձնական օրինակով:

Արգասալից հեղինակ Վարդան Գրեգորյանը հրատարակել է մի շարք գրքեր, որոնց թվում են «Ճանապարհ դեպի տուն. Իմ կյանքը եւ ժամանակները» (The Road To Home: My Life and Times), «Իսլամ. Խճանկար, ոչ միաձույլ» (Islam: A Mosaic, Not a Monolith) եւ «Ժամանակակից Աֆղանստանի հայտնությունը, 1880-1946 թթ.» (The Emergence of Modern Afghanistan, 1880-1946):

2015 թ. նա, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի հետ, հիմնադրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փկողների: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ դրա «Ավրորա» մարդասիրական մրցանակը ձգտում են այդ փորձը վերածելու գլոբալ շարժման՝ անդրադառնալով աշխարհում առկա մարդասիրական մարտահրավերներին եւ կենտրոնանալով կարիքի մեջ գտնոցներին օգնելու վրա: