Վարչապետը ժամանակին չի հերքել Օնիկ Գասպարյանին՝ հնարավորություն տալով շտկել սխալները. Հ. Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
Բոլորը

Ի պատասխան ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության՝ Անվտանգության խորհրդի գրասենյակը գաղտնազերծված փաստաթուղթ է հրապարակել, որն ապացուցում է խորհրդարանում վարչապետի՝ ապրիլի 14-ին ասած խոսքերը, երբ նա նշեց, որ Օնիկ Գասպարյանը չի ասել, թե անհրաժեշտ է 3-4 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, այլ հակառակը՝ ասել է՝ «ոչ մի քայլ հետ» սկզբունքով շարժվում են առաջ և հաջողություններ գրանցում:

Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե որքանով կարող է հանրությունը վստահ լինել, որ այդ փաստաթուղթն իրական է, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ հանրության մոտ կասկածներ չկան: Որոշ շրջանակներ կասկածներ ունեն, և այդ շրջանակներն ինչ ապացույց էլ ի հատ գա, կարող են այն համարել կեղծ, եթե հետագայում ձայնագրություն էլ լինի, կարող են համարել մոնտաժված: Նրանք որևէ կերպ չեն համարելու, որ ստացան իրենց կասկածի սպառիչ պատասխանը: Որքանով տեղյակ եմ՝ Էդմոն Մարուքյանը հնչեցրել է այդպիսի կասկածներ և նրան հրավիրել են, որ ծանոթանա նաև այլ փաստերի ևս, և նա հրաժարվել է»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չի հերքել, որ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրն ասել է՝ պետք է կանգնեցնել պատերազմը, և նշել է, որ դրանից հետո այլ իրողություններ եղան, նոր սպառազինություն ձեռք բերվեց, բայց ամիսներ անց խորհրդարանում նա նշել է, որ Օնիկ Գասպարյանը ստում է, Հրաչյա Հակոբյանը նշեց. «Այն, որ այն ժամանակ չի հերքել, միգուցե չի համարել, որ ճիշտ ժամանակն է դրա մասին խոսելու և հնարավորություն է տվել ռազմական ղեկավարությանը՝ շտկելու իրենց սխալները»:

Մանրամասները՝ տեսանյութում: