Ադրբեջանին ու Տաջիկստանին հրավիրել են մասնակցելու ԵՏՄ նիստին․ հայտնի է, թե որ երկիրն է հրավիրողը

Լուրեր

31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
Բոլորը

Ադրբեջանին ու Տաջիկստանին հրավիրել են մասնակցելու ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Այս մասին «Սպուտնիկին» հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան։

Նիստը տեղի է ունենալու ապրիլի 29-30-ը՝ Կազանում։

Նշվում է նաև, որ այս առաջարկությունն արվել է Ղազախստանից։ Եվ հիմա ԵՏՄ երկրները քննարկում են այդ հնարավորությունը։ Սակայն կա շատ կարևոր նրբություն․ այս երկրների մասնակցության համար պահանջվում է բոլոր անդամ պետությունների համաձայնությունը։

Օրերս ՌԲԿ գործակալությունը, հիմնվելով Ռուսաստանում, Հայաստանում ու ԵՏՄ-ում իր աղբյուրների տեղեկատվության վրա, հայտնել էր, որ ԵՏՄ երկրները քննարկում են Կազանում կայանալիք միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցության հարցը։

Ըստ լրատվամիջոցի, դրան, սակայն, խանգարում են Երևանի ու Բաքվի միջև առկա հակասությունները։

Մասնավորապես, հայկական կողմի զրուցակիցը ՌԲԿ-ին պատմել էր, որ Բաքուն կարող է իր ներկայացուցիչներին Կազան ուղարկել, եթե դրան համաձայնի Երևանը։ Եվ որպեսզի դա տեղի ունենա, պետք է հաղթահարել մի շարք տարաձայնություններ․ առաջնային պիտի լուծվի հայ ռազմագերիների վերադարձի հարցը։

Նշենք, որ ԵՏՄ անդամ պետություններն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը, դիտորդ պետություններն են՝ Մոլդովան, Ուզբեկստանն ու Կուբան։

Էմմա Չոբանյան