Ճապոնիան կաշխատի ապահով և անվտանգ Օլիմպիական խաղեր կազմակերպել

Լուրեր

23.11.2026 | 16:11
Փաշինյանին փոխանցվել է Թրամփի հետ հանդիպման և ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը
23.11.2026 | 16:08
Ստամբուլում ազատության մեջ շրջող առյուծ են որոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:04
Մեծ հնարավորությունները սկսվում են փոքր համայնքներից. FEMINNO 2026-ը նոր հարթակ ստեղծեց մարզերի երիտասարդների համար
23.11.2026 | 16:00
Դատախազությունը պահանջում է համայնքին վերադարձնել Իջևանի շուրջ 202 մլն դրամ արժողությամբ տուրիստական բազան
23.11.2026 | 15:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջանում իտալական ներդրումների ծավալի ավելացման․ Իտալիայի ԱԳ նախարար
23.11.2026 | 15:44
Մեդվեդևը նշել է ՌԴ-ի կողմից կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու  պայմանը
23.11.2026 | 15:36
Ջամալ Մուսիալան դարձյալ ուշագնաց է եղել
23.11.2026 | 15:26
Ադրբեջանի համար կարևորը ՀՀ նոր Սահմանադրությունում տարածքային պահանջների բացակայությունն է․ Բայրամով
23.11.2026 | 15:19
Խաղաղությունն ամրագրվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակ․ ինչ է փոխվում նոր Սահմանադրությամբ
23.11.2026 | 15:10
Ազդարարվեց TRIPP-ի պաշտոնական մեկնարկը // Թրամփը Փաշինյանին Սպիտակ տուն է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 15:04
Երդվյալ ատենակալների ինստիտուտ՝ ՀՀ-ում․ նոր Սահմանադրությամբ առաջարկվող փոփոխությունները
23.11.2026 | 14:56
35 տարեկանից՝ նախագահի թեկնածու, վետոյի իրավունք․ ինչ փոփոխություն է առաջարկվում Սահմանադրության նախագծում նախագահի ինստիտուտի առնչությամբ
23.11.2026 | 14:49
Ալիևն ու Իտալիայի ԱԳ նախարարը ՀՀ-Ադրբեջան կարգավորումն ու TRIPP նախագիծն են քննարկել
23.11.2026 | 14:41
Կուսակցությունների գործունեությունն արգելելու նոր հիմքեր՝ Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 14:36
Ռոման Բերեզովսկին աջակցություն է հայտնել Գևորգ Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տոկիոյի օլիմպիական խաղերի անցկացման համար պատասխանատու նախարար Տամայո Մարուքավան հայտարարել է, որ կառավարությունը զգուշորեն կպատրաստվի երկրի մայրաքաղաքում մրցույթի անցկացմանը ՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով մրցույթը չեղարկելուց խուսափելու համար, գրում է «Գազետան» :

Ապրիլի 15-ին Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խոսնակ Տոշիհիրո Նիկաին հայտնել էր, որ 2020 թվականի խաղերը կարող են չեղյալ հայտարարվել երկրում կորոնավիրուսով վարակումների դեպքերի թվի աճի պատճառով: Միաժամանակ նա նշել է, որ երկրի համար կարևոր է հաջող օլիմպիական խաղերի անցկացումը:

«Ես այս հայտարարությունն ընդունում եմ որպես գործելու կոչ: Մենք կաշխատենք ապահով և անվտանգ Օլիմպիական խաղեր կազմակերպել, որպեսզի դա տեղի չունենա», – ասել է Մարուքավան մամուլի ասուլիսի ժամանակ:

2020 թվականի ամառային խաղերը կանցկացվեն Տոկիոյում հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:  2020 թվականի Օլիմպիական խաղերը հետաձգվել էին  2021 թվական ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Հիվանդության տարածման սպառնալիքի պատճառով որոշվել է օլիմպիական մրցումներն անցկացնել առանց օտարերկրյա հանդիսատեսի:

Տաթև Ֆռանգյան